Աֆրիկացի անգրագետ տղան իր գյուղը փրկեց սովից. նրա անունը հայտնի է աֆրիկյան պատմությանը — ARUSHANYAN TV
  • Вт. Янв 26th, 2021

ARUSHANYAN TV

MEDIA | NEWS | BLOG | TV |

Աֆրիկացի անգրագետ տղան իր գյուղը փրկեց սովից. նրա անունը հայտնի է աֆրիկյան պատմությանը

Ժամանակակից աշխարհում բազմաթիվ են այնպիսի մարդիկ, որոնք օգնում են այլոց: Շատերը ձգտում են բարի գործեր կատարել այն ժամանակ, երբ իրենք արդեն բարձունքների են հասած լինում, սակայն այս պատմությունը թշվառ աֆրիկյան ընտանիքից մի հասարակ տղայի մասին է: Նա չուներ ոչինչ, սակայն իր սիրով ու նպատակասլացությամբ կարողացել է փոխել իր ճակատագիրը:
Ուիլյամ Կամկվամբան ֆինանսական միջոցների բացակայության պատճառով չի կարողացել միջին դպրոց հաճախել: Սակայն, չնայած տարրական դպրոցում ստացած սահմանափակ գիտելիքներին, նա չի կորցրել հույսը: Ուսման ձգտումը նրա մոտ այնքան ուժեղ էր, որ ամեն օր տղան տարբեր գրքեր էր կարդում գրադարանում:



Մի անգամ Ուիլյամը քամու գեներատոր է նկատել տեղի խանութներից մեկում, և նրա մոտ երազանք է առաջացել՝ նույնից ինքնուրույն ստեղծել՝ ընտանիքին ու այլ բնակիչների դրանով էլեկտրականություն տալու համար: Գյուղական անվճար գրադարանն օգնեց նրան մտացածն իրագործելու հարցում: Անհրաժեշտ մասեր տղան գնել չէր կարող, և դրանք անգամ չէին վաճառվում փոքրիկ գյուղում: Այդժամ Ուիլյամը որոշեց անհրաժեշտ պարագաները փնտրել տեղի աղբանոցում: Ժամանակի ընթացքում անկիրթ տղան գլուխ հանեց բոլոր բարդագույն սխեմաներից և անցավ սարքավորման մոնտաժին: Որպես կոնստրուկցիայի հիմք նա ընտրեց կոտրված մի հեծանիվ: Ողջ գյուղը ծիծաղում էր երիտասարդ տղայի վրա, սակայն նա հաստատուն քայլերով ընդառաջ էր գնում իր նպատակին: Առաջին գեներատորի ներկայացմանը ներկա էին գյուղի բոլոր բնակիչները: Նրանք պարզապես ապշած էին, երբ Ուիլյամի տանը իրական լույս վառվեց:
Արտասովոր տղայի մասին լուրերը հասան Մալավիի մայրաքաղաք: Էմեկ Օկաֆորը՝ TEDGlobal նախագծի տնօրենը, երիտասարդին հրավիրեց կոնֆերանսի, ինչի արդյունքը դարձավ կրթաթոշակի տրամադրումը: Եվ չնայած որ աֆրիկացի տղան սկսեց շատ ժամանակ հատկացնել ուսմանը, նա չդադարեց իր ձեռքերով նոր գյուտեր ստեղծել: Այսպես, նա նոր քամու տուրբին ստեղծեց, որը հնարավորություն տվեց ջրհորից ջուր դուրս բերելու: Շնորհիվ նրա աշխատասիրության՝ գյուղում սկսեցին բերքահավաք անել արդեն տարվա մեջ երկու անգամ: Ուիլյամ Կամկվամբան Աֆրիկայի պատմության մեջ անցավ որպես տաղանդավոր գյուտարար և տղա, որը մի ամբողջ գյուղ փրկեց սովից:



Թողնել մեկնաբանություն
Total Page Visits: 129 - Today Page Visits: 4