Ծանոթներիցս մեկը, ժամանակի, մի իրական դեպք էր պատմել։ Գյուղերից մեկում, անունը չեմ նշում, Սովետի ժամանակ մի մարդ շատ գեղեցիկ կին է ունենում ու սաղ գյուղի աչքն այդ կնոջ վրա է լինում… Ստեփան Դանիելյան — ARUSHANYAN TV
  • Пт. Янв 22nd, 2021

ARUSHANYAN TV

MEDIA | NEWS | BLOG | TV |

Ծանոթներիցս մեկը, ժամանակի, մի իրական դեպք էր պատմել։ Գյուղերից մեկում, անունը չեմ նշում, Սովետի ժամանակ մի մարդ շատ գեղեցիկ կին է ունենում ու սաղ գյուղի աչքն այդ կնոջ վրա է լինում… Ստեփան Դանիելյան



Ծանոթներիցս մեկը, ժամանակի, մի իրական դեպք էր պատմել։ Գյուղերից մեկում, անունը չեմ նշում, Սովետի ժամանակ մի մարդ շատ գեղեցիկ կին է ունենում ու սաղ գյուղի աչքն այդ կնոջ վրա է լինում։
Մի օր, երբ այդ մարդը տանը չի լինում, հարեւնը մտնում է իրենց տուն ու կնոջը մոտիկից շփվելու առաջարկ է անում։ Կինը հրաժարվում է ու հետո դեպքի մասին պատմում է ամուսնուն։ Ամուսինն էլ դատի է տալիս։
Դատավորը գալիս է գյուղ ու կլուբում դատն է սկսվում։ Քանի որ դատի հանդեպ հանրային մեծ հետաքրքրություն է լինում, գյուղացիների մեծ մասը դատի ավարտին դրսում է սպասում։ Դատն ավարտվելուց հետո, երբ այդ մարդը դուրս է գալիս, գյուղի բոմոնդը թափվում է գյուղացու վրա ու հետաքրքրվում արդյունքից։
Գյուղացին պատմում է, որ դե դատավորն ասաց, որ դրա համար դատ չի հասնում, այ եթե առաջարկի ժամանակ ֆիզիկական հպման փորձ լիներ, այլ բան, կամ եթե մի չորս անգամ նման առաջարկ լիներ, ապա դա կորակավորվեր որպես հետապնդում ու դրա համար հոդված կա։ Գյուղացին հավաքվածներին ասում է, որ.
– Պրոստը մի անգամ առաջարկ ա արել ու հլը էրկու անգամ էլ առաջարկ անելու իրավունք ունի։
Ալիեւի պահանջների ու լկտիության վերաբերյալ մեր մերժված Մղձավանջի բոլոր բացատրություններն այդ գյուղացու տրամաբանության մեջ են ու պարզվում է, որ Հայաստանում լիքը մարդ նույն կերպ է մտածում։



Թողնել մեկնաբանություն
Total Page Visits: 79 - Today Page Visits: 1