Պատերազմից հետո ֆեյսբուքի հայկական սեգմենտում ինտենսիվ վերատարածում էին ադրբեջանցիների կողմից պատրաստված Ալիևի բլթոցները վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասին…Ստյոպա Սաֆարյան — ARUSHANYAN TV
  • Пн. Янв 18th, 2021

ARUSHANYAN TV

MEDIA | NEWS | BLOG | TV |

Պատերազմից հետո ֆեյսբուքի հայկական սեգմենտում ինտենսիվ վերատարածում էին ադրբեջանցիների կողմից պատրաստված Ալիևի բլթոցները վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասին…Ստյոպա Սաֆարյան



Պատերազմից հետո ֆեյսբուքի հայկական սեգմենտում ինտենսիվ վերատարածում էին ադրբեջանցիների կողմից պատրաստված Ալիևի բլթոցները վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասին։ Շատ հայրենակիցներ “ծանր էին” տանում ափշերոնյան խանի բարբաջանքները, ու հենց թեկուզ այդ փաստից ելնելով նշում, որ Հայաստանի ղեկավարը պետք է փոխվի, քանի որ թշնամին ծաղրում է․․․ Մի քանի բանավեճեր ունեցա որոշ հայ ընկերների հետ, որ չի կարելի տուրք տալ Ալիևի “քմահաճություններին” ու դրանք բավարարել․․․ Չգիտեմ, թե որքանով ասածս ընկալվեց։
Հիմա էլ ափշերոնի խանը տեսակ տեսակ կինոներ է հանել պատերազմի դաշտից հայ գեներալների ու ընդդիմադիր կուսակցապետերի (Արթուր Վանեցյան, Սեյրան Օհանյան, Գագիկ Ծառուկյան) փախուստի մասին, ովքեր մինչ այս պահը նույնպես պնդում էին Հայաստանում իշխանության փոփոխության վրա, որպեսզի Ալիևի դեմ չնստի “պարտված”, “ծաղրված” ղեկավար՝ հրապարակավ հայտարարելով վարչապետ դառնալու իրենց հավակնության մասին։ Ցավոք դրանք էլ ինտենսիվ վերատարծվում են հայկական սեգմենտում․․․․
Հիմա ի՞նչ, հայրենակիցներ՝ ձեր տրամաբանութամբ ձեր կուսակցապետերին էլ պետք է փոխե՞ք, ինչ է թե նրանց նվաստացրել է լկստված մի թուրք թուլա, որը անհավասար պատերազմում ինչ-որ մի արդյունքի հասել է իր մեծ ախպերների շնորհի՞վ․․․ Հուսով եմ՝ գոնե հիմա պետք է հասկանաք, որ Հայաստանում ինչ-որ իրողություն կամ ինչ-որ մեկը պետք է փոխվի կամ փոխարինվի ոչ թե թուրք խելագարի ցանկությամբ, այլ եթե դա ժողովուրդն է ցանկանում ու սահմանադրական եղանակով։
Ի դեպ՝ կատեգորիկ դեմ եմ եղել ոչ միայն այն ժամանակ Նիկոլ Փաշինյանին վերաբերող նման նյութերը հայկական սեգմենտ բերելուն, թե նաև այժմ՝ Արթուր Վանեցյանին, Սեյրան Օհանյանին, Գագիկ Ծառուկյանին կամ որևէ հայի վերաբերող նյութերը տարածելուն։




Թողնել մեկնաբանություն
Total Page Visits: 148 - Today Page Visits: 2