Մեջբերումներ Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդ «Մեծն Գեթսբին» գրքից — ARUSHANYAN TV
  • Вт. Дек 1st, 2020

ARUSHANYAN TV

MEDIA | NEWS | BLOG | TV |

Մեջբերումներ Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդ «Մեծն Գեթսբին» գրքից

Сен 6, 2020

Վեպը գրվել է 1925 թ-ին։ Պատմությունը երիտասարդ ու խորհրդավոր միլիոնատեր Ջեյ Գեթսբիի մասին է, ով սիրում էր Դեյզի Բյուքենենին։

1940 թվականին Ֆիցջերալդը մահանում է վեպը համարելով մոռացված։ Սակայն այժմ վեպը համարվում է դասական գրականության գլուխգործոցներից մեկը և ունի «Ամերիկյան մեծագույն վեպ» անունը։ Վեպը մեծ ճանաչման հասավ երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին։ Այն համարվում է 20-րդ դարի լավագույն վեպը և երկրորդ լավագույնը՝ անգլերեն լեզվով գրվածների մեջ։

Մեջբերումներ Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդ «Մեծն Գեթսբին» գրքից

Պատանեկության տարիներին, երբ ես առավել դյուրընկալ էի, հայրս ինձ մի խորհուրդ տվեց. «Եթե երբևէ որևէ մեկին ուզենաս դատապարտել, հիշիր, այս աշխարհում ամեն մարդ չէ, որ ունի քո առավելությունները»։

Դատողությունների մեջ զուսպ լինելը դարձել է ինձ համար սովորություն, որի շնորհիվ ամենաբարդ խառնվածքի տեր մարդիկ իրենց սրտերն են բացել իմ առջև։ Բայց հաճախ այդ սովորությունն ինձ զոհ է դարձրել անուղղելիորեն կպչուն մարդկանց։

Այս աշխարհում աղջկա համար ամենալավ բանը գեղեցիկ հիմարիկ լինելն է։

Կնոջ անազնվությունը երբեք խստորեն չես դատապարտում։

Մեծ առավելություն է խմողների շրջանում չխմող լինելը։

Ամերիկացիները հեշտությամբ են հաշտվում ճորտ լինելու գաղափարին, բայց չեն ուզում ընդունել իրենց գյուղական ծագումը։

Անցյալը չես վերադարձնի։

Պետք է մարդուն ընկեր լինել կենդանության օրոք, ոչ թե մահվանից հետո։

Մեռածին ոչնչով չես օգնի։

Օրհնյալ են այն մեռելները, որոնց վրա անձրև է թափվում։

Թողնել մեկնաբանություն
Total Page Visits: 62 - Today Page Visits: 1

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *