20 հետաքրքիր փաստեր, որոնք դուք զլանում եք նույնիսկ փնտրել Google_ով — ARUSHANYAN TV
  • Пн. Янв 25th, 2021

ARUSHANYAN TV

MEDIA | NEWS | BLOG | TV |

20 հետաքրքիր փաստեր, որոնք դուք զլանում եք նույնիսկ փնտրել Google_ով

Ինչու՞ է երկինքը կապույտ, ինչպես է սկիզբ առել աշխարհը կամ ինչ ու ծառերը փոխում իրենց երանգները։ Այս ու նմանատիպ շատ հարցեր տանջում են մեզ դեռ երբ երեխա էինք և մեզ թվում էր սրանց պատասխանել ուղղակի անհնար է։ Այն, որ հիմա արդեն մեծ եք, դա չի նշանակում, որ դուք կորցրել եք ձեր հետաքրքրությունն աշխարհի հանդեպ։ Եւ այսպես, եթե դուք պատրաստ եք ստանալ ձեզ հուզող բոլոր հարցերի պատասխաններն, ապա ամենայն ուշադրությամբ հետևեք, որպեսզի ձեր ուղեղն ընկալիայս բոլոր տեղեկությունները։

Եւ 20-րդ համարում է հետևյալը՝

Ինչո՞ւ եք փշաքաղվում։

Փշաքաղվելու փաստը պայմանական բնույթ ունի, օրինակ որոշ կենդանիների սա օգնում է ավելի արագ տաքանալ, յուրաքանչյուր մազ արմատապես առանձին առանձին մեկուսացնելով։ Վտանգի առկայության դեպքում այն պաշտպանողական բնույթ ունի, փշաքաղվելու արդյունքում կենդանիներն ավելի մեծ են թվում, այս կերպ վախ ներշնչելու թշնամուն։ Իհարկե մարդ էլ թշնամուց պաշտպանվելու համար չէ, որ փշաքաղվում է, բայց այն, որ սարսափից այլ հուզական որոշակի վիճակից փշաքաղվում է, ինչու չէ նաև տաքացնում մարմինը, դա անհերքելի փաստ է։ Եւ սա տեղի է ունենում մեր օրգանիզմում առկա ադրենալինի հետևանքով, որն դարեր ի վեր ուղեկցում է համայն մարդկությանը։

Համար 19

Ինչո՞ւ Ձեր ձայնն այլ կերպ է հնչում ձայնագրություններում։

Դուք երբևէ լսե՞լ եք ձեր ձայնը ձայնագրությամբ, ճանաչել եք գոնե որ դա հենց ձեր ձայնն է։ Ինչպե՞ս է ընդհանրապես կատարվում լսողական գործընթացը։

Ուրիշների ձայնը մեզ է հասնում հարաբերակցվելով միայն օդի հետ, իսկ արդեն ինքներս մեզ լսելու երևույթըմի քիչ այլ է, քանի որ այստեղ երկու գործոն է միջամտում: Այսինքն մենք միանգամից երկու ձայն ենք լսում, մեկը այն ձայնը, որը հարաբերակցվում է օդի հետ և որը լսում են մեր դիմակները: Այսինքն սա մեր իսկական ձայնն է, և մյուսը, որի ցածր հաճախականությունը անցնում է մեր լսողական ընկալիչներով և մեր գանգի ամեն մի ոսկորի հետ հարաբերակցվելով այլ կերպ է հնչում։ Ահա թե ինչու ենք մենք անակնկալի գալիս երբ լսում ենք մեր ձայնը հաճախ չճանաչելով այն։

Համար 18 Ինչո՞ւ է սառչում ձեր ուղեղը սառը ուտեստ կամ խմիչք օգտագործելիս։

Բոլորիդ էլ քաջ ծանոթ է այն զգացողությունը, երբ սառը պաղպաղակ կամ խմիչք եք համտեսել, ասես սառնաշունչ եղանակին դուրս գաք վազելու, գիտե՞ք թե դա ինչից է։ Երբ սառը ինչ որ բան դիպչում է ձեր բերանի վերևի մասում տեղակայված նյարդային կենտրոնին, այն շատ ուժեղ է արձագանքում է և փորձելով տաքացնել ուղեղը գլխուղեղի արյունատար անոթները սկսում են լցվել, բարեբախտաբար սա տևում է մոտավորապես 30 վայրկյան։

Համար 17 Ինչո՞ւ է արևը մազերի գույնը դարձնում ավելի բաց, իսկ մաշկի գույնը՝ մուգ։

Երկու դեպքում էլ արևի ուլտրամանուշակագույն ճառագայթները մելանինիեն փոխանցում մեր օրգանիզմին, սակայն հաշվի առնելով այն փաստը, որ մեր մաշկի վրա գտնվող բջիջները ողջ են, իսկ մազերինը՝ մահացած,հետևաբար մելանինիմի դեպքում մի ֆունկցիա է կատարում, մյուսում հակառակը։

Համար 16 Ինչո՞ւ է երեխաների համար ժամանակն ավելի դանդաղ անցնում։

Երբ դուք դեռ երեխա էիք, դուք ստիպված էիք ահագին իրողություններ մտապահել։

Երեխաները նոր նոր են սկսում ծանոթանալ շրջակա միջավայրին, և նրանցից ավելի շատ ջանք է պահանջվում հնարավորինս շատ տեղեկություններ ընկալելու համար։ Ավելի մեծ տարիքում ինչ որ խնդիրների առընչվելիս մենք օգտվում ենք նախորդ դեպքերից վերցրած փորձից այն լուծելու համար, սակայն երեխաներն չունեն այս փորձը, ուստի նրանց ավելի շատ ինֆորմացիա է անհրաժեշտ զննելու և համեմատելու յուրաքանչյուր իրողություն։

Համար 15 Ինչո՞ւ ձեր աչքերը չեն մրսում, այնինչ դուք ցրտահարվում եք։

Դա նրանից է, որ աչքերը չունեն ջերմաստիճանի ընկալիչներ, և բացի դրանից աչքերի մեծ մասը տեղակայված է գլխուղեղի ներսում, ուստի այնտեղ կատարվող արյունաշրջանառությունը նպաստում է դրանց տաքացմանը։

Համար 14 Ինչո՞ւ եք փակում աչքերը, երբ փռշտում եք։

Գիտնականներն այնքան էլ վստահ չեն, բայց ըստ մի վարկածի այն կատարվում է պայմանական ռեֆլեքսի թելադրանքով, այսինքն աչքերը փակվում են, որպեսզի փռշտալու ժամանակ բերանից և քթից դուրս թռած բակտերիաները չընկնեն աչքերի մեջ: Մեկ այլ վարկած բացատրում է, որ փռշտալու ընթացքում դեմքի բոլոր մկանները կրճատվում են, ըստ այդմ էլ աչքերն ակամա փակվում են։

Համար 13 ինչո՞ւ քաղաքում ապրող աղավնիները չեն նստում ծառերին։

Քաղաքի աղավնիները սովոր են ասֆալտներին և սալահատակներին, ապրելով մի միջավայրում, որտեղ չկան ծառեր նրանք չեն ժառանգել իրենց նախնիներից այս հատկանիշը, թեպետ բնությունը նրանց այնպես է ստեղծել, որ նրանց տոտիկների կառուցվածքը թույլ է տալիս նրանց մստել ծառերին և ճյուղերին։ սակայն նրանք սովոր չեն այլ պայմանների։

Համար 12 ինչո՞ւ չի ստացվում տարբերել փոշու իսկական գույնը, սև թե՞ սպիտակ։

Սա կախված է թե ինչ ֆոնի վրա եք տենում այն, եթե այն նայենք սև ֆոնի վրա, ապա այն սպիտակ է, իսկ սպիտակ ֆօնի վրա՝ սև։

Համար 11 Ինչո՞ւ է թվում թե ԵՆՈՏՆԵՐԸ լվանում են իրենց ուտելիքը։

Նրանք իրենց սնունդը որսում են ջրից, և իրենց վարպետությունը ջրից որսալու թույլ է տալիս ոչ մի թիրախ բաց չթողնելու, ևամեն մի պայմաններում էլ նրանք փնտրում են ջուր, որտեղ ավելի վստահ կհասնեն իրենց նպատակին։

Համար 10 Ինչո՞ւ են թռչունները V դասավորությամբ թռչում։

Առաջին տեսակետն այն է, որ այս կերպ նրանք էներգիա են խնայում, Նրանց առաջնորդն օդանցքեր բացելով առաջ է շարժվում, իսկ նրա հետևից թռչողները կարողանում ենորսալ ճեղքված օդի ալիքներն ու ավելի հեշտությամբ թռչեն, և այս դասավորվածությամբ բոլորի կողմից հեշտ տեսանելի է նրանց առաջնորդը։

Համար 9 Ինչո՞ւ ենք մենք հորանջում, երբ հոգնում ենք։

Երբ մենք հոգնած ենք կամ քնած, մեր շնչառությունը սկսում է դանդաղանալ, այսինքն մեր օրգանիզմը քիչ քանակությամբ թթվածին է ստանում, իսկ հորանջելով միանգամից մեր թոքերը շատ թթվածին են ստանում, որտեղից էլ որ փոխանցվում են արյան մեջ։ Եւ այդ ձգվելու հետևանքով կրծքավանդակի մկանների լարումից սկսում է արագանալ մեր սրտի բաբախյունը, որի հետևանքով մեր օրգանիզմը լիցքավորվում է լրացուցիչ էներգիայով։

Համար 8 Ինչո՞ւ է առվակը կարկաչում։

Առու՞ն։ Ինչի՞ մասին է խոսքը։ Ախ առուն։։։ գիտեք թե ինչպես է առաջանում այդ ձայները, երբ օդային պղպջակներն ընկնում են հոսքի տակ ու ուժեղ բախումից պայթում են, այ հենց այդ պայթուններն է որ ստեղծում են այդ ձայները, առվի կարկաչյունը։

Համար 7 ինչպե՞ս եք ստանում ծովային հիվանդություն

Դա տեղի է ունենում, քանի որ ուղեղը հակամարտության մեջ է մտնում մարմնի տարբեր մասերից եկող ինֆորմացիայի հետ,օրինակ եթե գտնվում եք ծովում նավի վրա, ձեր ներքին լսողությունը ձեզ զգացնել է տալիս ալիքների շարժումը, բայց միևնույն պահին ձեր աչքերը չեն տեսնում այս երևույթը, ուստի այստեղ մարդ փորձում է համատեղել երկու անհամատեղելին, որի արդյունքում նա կորցնում է ինքն իրեն։ Սրանից կարող է սրտխառնոց և գլախապտույտ առաջանալ, նույնիսկ գիտակցության կորուստ ունենալ։

Իսկ դուք երբևէ տառապե՞լ եք ծովային հիվանդությամբ։ Կիսվեք ձեր զգացողություններով մեկնաբանություններում։

Համար 6 Ինչո՞ւ են ժամացույցի սլաքները շրջանաձև շարժվում։

Դեռ շատ վաղուց, երբ դեռ չկար այսօրվա հարմարավետ ժամացույցները, և թեկուզ մեխանիկականները, մարդիք օրվա ժամն իմանում էին արևի միջոցով։ Այսպիսով այս ուղղության հարցում մարդ հիմնվել է Արեգակի սկզբունքին։

Համար 5 Ինչո՞ւ արյան անալիզ վերցնում են հենց Մատանի մատից։

Ճկութիկն ու բութ մատը սերտորեն կապված են դաստակի հետ, սրանք բացառվում են,

Խորհուրդ է տրվում այս երկու մատներից բացի մնացածից արյուն վերցնել։ Եվ քանի որ մատանի մատը համարվում է ամենաքիչ զգայունը, և հետո մենք շատ հազվադեպ ենք այն օգտագործում, ուրեմն այն հնարավորություն կունենա ավելի շուտ ապաքինվելու։

Համար 4 Ինչո՞ւ են ծովահենները աչքի ծածկոց կրում։

Ոչ, նրանք չեն կորցրել իրենց աչքը հերոսական մարտերից մեկում, սա ընդհանրապես կապ չունի դրա հետ, Նրանք կրում են ծածկոց, որպեսզի կարողանան լավ տեսնել մթության մեջ։

Պահանջվում է մոտ 25 րոպե, որ աչքը հարմարվի լույսից մթության անցնելուն, և հարկ եղած դեպքում, նրանք ուղղակի հանում էին ծածկոցը, և նրանք արդեն կարող էին հստակ տեսնել մթության մեջ, քանի որ նրանց աչքն արդեն հարմարված է մութ միջավայրին։

Համար 3 Ինչո՞ւ այծերն ունեն ուղղանկյունաձև բիբեր։

Այսպիսի տարօրինակ բիբերունեցող կենդանիներն հնարավորությանուն ունեն տեսնելու նրանց շրջակայքն 280 աստիճանի տակ։ հատկապես խոտակեր կենդանիներին է այն օգնում հեռվից նկատել մոտեցող վտանգին, քանի որ նրանք ամբողջ ժամանակ գլուխները կախ խոտ են ուտում։իսկ ահա ուղղահայաց բիբերը հատուկ են գիշատիչ կենդանիներին, ինչպեսս նաև կատուներին։

Համար 2 Ինչո՞ւ ենք մենք քնում։

Երբ մենք քնած ենք մեր ուղեղը գտնվում է լիակատար հանգստի մեջ, և ամբողջ օրվա ընթացքում կարճ հիշողության մեջ կուտակված ինֆորմացիան սկսվում է տեղափոխվել դեպի երկար հիշողություն։ Ինչպես նաև անհրաժեշտ է վերականգնել ամբողջ օրվա ծախսած Էներգիան, և փոքրիկներն ավելի շատ պետք է քնեն, որովհետև նրանց օրգանիզմն քիչ դիմացկուն է։

Համար 1 Ո՞րտեղ է անհետանում ինքնաթիռներում զուգարանների պարունակությունները։

Երբ դուք սեղմում եք FLASH կոճակը, իսկույն հատուկ ապարատների միջոցով ներս է յծանվում ամբողջ պարունակությունը դեպի հատուկ աղբարկղեր,այս գործն իրականացնելու գործընթացն իրականացնում են հատուկ մարդիկ, ովքեր ինքնաթիռի վայրէջք կատարելուն պես իսկույն դատարկում են այդ գալլոնները։

Հուսով եմ գտաք ձեզ հուզող հարցերի պատասխաններն այս նյութում։

Կիսվեք ձեր տպավորություններում մեր էջում՝ մասնակցելով մեկնաբանություններին։

Թողնել մեկնաբանություն
Total Page Visits: 61 - Today Page Visits: 1

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *