«Իմ հերոս տղա, էնպես կուզենայի իմ ապրելիք տարիները քեզ տայի.» Ալբերտ Հովհաննիսյանի հոր հուզիչ գրառումը — ARUSHANYAN TV
  • Вс. Янв 17th, 2021

ARUSHANYAN TV

MEDIA | NEWS | BLOG | TV |

«Իմ հերոս տղա, էնպես կուզենայի իմ ապրելիք տարիները քեզ տայի.» Ալբերտ Հովհաննիսյանի հոր հուզիչ գրառումը



Դժվարին ու ծանր իրադարձություններով լեցուն օրերը գլորվում են, իսկ որդեկորույս ծնողների համար իրենց զավակների բացակայությունը մնում է անփարատելի և անամոք: Այս ընթացքում շատերը հասցրեցին անկեղծորեն սիրել պատերազմի լուսավոր հերոսներից մեկին՝ Ալբերտին:

Ալբերտի հանդեպ եղած հանրային մեծ սերն ուղեկցվում է նրա ծնողների, հոր մարդկային բացառիկ որակների, զսպվածության դրսևորումների հանդեպ այլոց մեծագույն հարգանքով:

Ալբերտի հայրը ժամանակ առ ժամանակ սոցհարթակում արտահայտում է իր սրտի անկեղծ զգացողությունները, այն անափ կարոտը, որ այս ընթացքում կուտակվել է որդու բացակայության արդյունքում:

Անչափ հուզիչ է Ալբերտի հոր վերջին հրապարակումը, որ նա արել է Ամանորի շեմին: Արտակ Հովհաննիսյանը գրել է. «Իմ հերոս տղա, էնպես կուզենայի իմ ապրելիք տարիները քեզ տայի ու այսօր դու էլ ապրեիր մեր կողքին, ինչպես շատերը, որ կարոտն ու թախիծն չպարուրեր մեզ: Կարոտել ենք քեզ, Ալբերտս»:

Արտակ Հովհաննիսյանը նաև նոր ընտանեկան լուսանկարներ է կցել իր գրառմանը:



Թողնել մեկնաբանություն
Total Page Visits: 354 - Today Page Visits: 1