Իսրայելում մեկ միլիոն մարդու պատվաստել են կորոնավիրուսի դեմ — ARUSHANYAN TV
  • Чт. Янв 21st, 2021

ARUSHANYAN TV

MEDIA | NEWS | BLOG | TV |

Իսրայելում մեկ միլիոն մարդու պատվաստել են կորոնավիրուսի դեմ




Իսրայելի միլիոներորդ բնակիչը կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ է ստացել Հայֆայի շրջանի արաբական Ումմ ալ-Ֆահմ քաղաքի պատվաստման կենտրոնում, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
«Երբ հասնի կրիտիկական զանգվածին, մի քանի միլիոն մարդ պատվաստված կլինի, հնարավոր կլինի բացել առեւտուրը, խանութները, ռեստորանները, ինչ ասես: Կարելի կլինի մեկնել արտերկիր, զբաղվել բիզնեսով եւ մեկնել Դուբայ, Աբու Դաբի, Բահրեյն»,- ասել է վարչապետ Բենիամին Նեթանյահուն, ով ներկա է եղել պատվաստմանը:
Միլիոներորդ պատվաստումը կատարվել է Մուհամմեդ Ջաբարինին: «Ես ինձ լավ եմ զգում»,- ասել է նա պրոցեդուրայից հետո:
Դեկտեմբերի 20-ին Իսրայելում սկսվել է բնակչության զանգվածային պատվաստումը COVID-19-ի դեմ: Առաջին փուլում Pfizer-ի պատվաստանյութը ստացել են առողջապահական աշխատողները, ծերանոցների աշխատակիցները եւ պետական պաշտոնյաները, ովքեր պարտավորվել են իրենց օրինակով դրդել քաղաքացիներին պատվաստվել: Երկրորդ փուլում պատվաստվել են 60-ից բարձր տարիքի քաղաքացիներ եւ ռիսկային խմբերի ներկայացուցիչներ:
Հուլիսին Իսրայելը ապագա պատվաստանյութ գնելու մասին պայմանագիր էր ստորագրել նաեւ Moderna-ի հետ:



Թողնել մեկնաբանություն
Total Page Visits: 68 - Today Page Visits: 1