Վստահ եմ, այս նոր տարին լինելու է խաղաղության և ուրախության տարի. Խոակին Կապառոս — ARUSHANYAN TV
  • Сб. Янв 16th, 2021

ARUSHANYAN TV

MEDIA | NEWS | BLOG | TV |

Վստահ եմ, այս նոր տարին լինելու է խաղաղության և ուրախության տարի. Խոակին Կապառոս




Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը շնորհավորել է Ամանորի տոնի առթիվ:
«Շնորհավոր բոլորի նոր 2021 թվականը և հատկապես շնորհավորում եմ հայկական ֆուտբոլին: Դժվարին տարի էր, սակայն վստահ եմ, այս նոր տարին լինելու է խաղաղության և ուրախության տարի»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` գրել է Կապառոսը:
Անցած` 2020 թվականին Կապառոսը ճանաչվել էր Հայաստանի տարվա լավագույն մարզիչ: Նախորդ տարում Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Ազգերի լիգայի C դիվիզիոնի երկրորդ ենթախմբի վերջին տուրում հաղթեց Հյուսիսային Մակեդոնիային և պատմության մեջ առաջին անգամ դարձավ ենթախմբի հաղթող: Պատմական խաղի միակ գնդակը հեղինակեց Հովհաննես Համբարձումյանը: Խոակին Կապառոսի գլխավորած թիմն իրավունք ստացավ հանդես գալու Ազգերի լիգայի B դիվիզիոնում:



Թողնել մեկնաբանություն
Total Page Visits: 104 - Today Page Visits: 1