Հռոմի պապը վատառողջության պատճառով բաց է թողել ամանորյա պատարագը — ARUSHANYAN TV
  • Ср. Янв 20th, 2021

ARUSHANYAN TV

MEDIA | NEWS | BLOG | TV |

Հռոմի պապը վատառողջության պատճառով բաց է թողել ամանորյա պատարագը




Հռոմի Ֆրանցիսկոս պապը մեջքի ու ոտքերի ցավի պատճառով Սուրբ Պետրոսի տաճարում ամանորյա պատարագ չի անցկացրել: Սուրբ Աթոռի մամլո ծառայության հաղորդմամբ, Պապի փոխարեն երեկոյան ժամերգությունը կատարել է Կարդինալական կոլեգիայի դեկան, կարդինալ Ջովաննի Բատիստա Ռեն, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Նա կարդացել է պապական քարոզը՝ երախտագիտություն հայտնելով բոլոր բժիշկներին, բուժքույրերին, կամավորներին, ովքեր առաջնագծում են կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարում: Ըստ մամուլի ծառայության՝ 84-ամյա Ֆրանցիսկոսին ավանդական պատարագը գլխավորել խանգարել է նստաներվի բորբոքումից առաջացած ցավի սրումը:

Պապը հունվարի 1-ին չի կատարի տոնական ծառայությունը, բայց նա հանդես կգա ավանդական քարոզով: Այն կհեռարձակվի Առաքելական պալատի գրադարանի սրահից՝ կապված Իտալիայում գործող խիստ կարանտինի հետ, որը թույլ չի տալիս հավաքվել հրապարակներում: Այս դեպքում թույլատրվում է եկեղեցի գնալ ծառայությունների համար: Սուրբ Պետրոսի տաճարում պատարագի մասնակիցների թիվը զգալիորեն սահմանափակ է: Երեկոյան ժամերգությանը ներկա են եղել Հռոմի քաղաքապետ Վիրջինիա Ռաջին եւ մի քանի պետական պաշտոնյաներ, հայտնում է ANSA-ն:

Ֆրանցիսկոսի մրսածության մասին լուրերը արտահոսել են մերձվատիկանյան շրջանակներից, բայց այս տեղեկատվությունը պաշտոնապես չի հաստատվել: Ավելի վաղ Վատիկանում աղբյուրները հաղորդել էին, որ Հռոմի պապը կորոնավիրուսի թեստ է հանձնել այն բանից հետո, երբ նրան մոտ կանգնած երկու կարդինալների մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել։



Թողնել մեկնաբանություն
Total Page Visits: 111 - Today Page Visits: 1