Մոտ 47 000 փախստականներ վերադարձել են Լեռնային Ղարաբաղում իրենց տները — ARUSHANYAN TV
  • Ср. Янв 20th, 2021

ARUSHANYAN TV

MEDIA | NEWS | BLOG | TV |

Մոտ 47 000 փախստականներ վերադարձել են Լեռնային Ղարաբաղում իրենց տները




Ռուսաստանի խաղաղապահները Հայաստանի Հանրապետության տարածքից Լեռնային Ղարաբաղ վերադարձող փախստականներով հերթական շարասյունն են ուղեկցել, հայտնում է ՌԴ ՊՆ-ն:
Եւս 220 փախստականներ ավտոբուսներով Երեւանից Ստեփանակերտ են տեղափոխվել:
Ընդհանուր առմամբ, շուրջ 47 000 փախստականներ արդեն վերադարձել են Լեռնային Ղարաբաղում իրենց մշտական բնակության վայրեր:
Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի զինծառայողները ապահովում են քաղաքացիների անվտանգ վերադարձը իրենց մշտական բնակության վայրեր, տրամադրում են մարդասիրական օգնություն եւ վերականգնում են քաղաքացիական ենթակառուցվածքները:
Կատարվում է նաեւ իրավիճակի շուրջօրյա դիտարկում եւ քսաներեք դիտակետերում հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողություն:



Թողնել մեկնաբանություն
Total Page Visits: 130 - Today Page Visits: 1