Իռլանդիայում ուժի մեջ են մտել կարանտինային խիստ սահմանափակումները — ARUSHANYAN TV
  • Ср. Янв 27th, 2021

ARUSHANYAN TV

MEDIA | NEWS | BLOG | TV |

Իռլանդիայում ուժի մեջ են մտել կարանտինային խիստ սահմանափակումները




Կարանտինի լրացուցիչ սահմանափակումներն Իռլանդիայում ուժի մեջ են մտել 2021 թվականի առաջին օրը: Հունվար ամսվա ընթացքում քաղաքացիների տեղաշարժը կթույլատրվի բնակության վայրից միայն հինգ կիլոմետր հեռավորությամբ, կարգելվի հյուր գնալը, փակ կլինեն բոլոր խանութները (բացառությամբ մթերայինների եւ դեղատների), հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Համազգային երրորդ կարանտինը հայտարարելու մասին որոշումը երկրի իշխանությունները կայացրել են դեկտեմբերի 24-ին՝ համաճարակային ցուցանիշների կտրուկ վատթարացման, ինչպես նաեւ ենթադրաբար հարեւան Մեծ Բրիտանիայից կղզի ներթափանցած նոր շտամի տարածման պայմաններում: Կառավարությունը նաեւ մինչեւ հունվարի 12-ը երկարաձգել է Միացյալ Թագավորության հետ ծովային եւ օդային ուղեւորափոխադրումների արգելքը:

Երրորդ օրն անընդմեջ Իռլանդիայում թարմացվում է նոր վարակների օրական բացարձակ առավելագույնը համավարակի ողջ ժամանակահատվածի համար: Տարվա վերջին օրը առողջապահության նախարարությունը հաղորդել է 1620 նոր դեպքի, ինչպես նաեւ COVID-19-ից 12 մահվան մասին: Վերջին 5 օրվա ընթացքում կորոնավիրուսով հոսպիտալացված մարդկանց թիվը կրկնապատկվել է եւ այժմ կազմում է 490, որից 42-ը գտնվում են վերակենդանացման բաժանմունքներում:



Թողնել մեկնաբանություն
Total Page Visits: 93 - Today Page Visits: 3