«Կարևորի մասին» Միհրան Ծառուկյանն Արփի Գաբրիելյանի հետ նոր տեսանյութ է հրապարակել — ARUSHANYAN TV
  • Сб. Янв 16th, 2021

ARUSHANYAN TV

MEDIA | NEWS | BLOG | TV |

«Կարևորի մասին» Միհրան Ծառուկյանն Արփի Գաբրիելյանի հետ նոր տեսանյութ է հրապարակել

Արցախյան այցից հետո Միհրան Ծառուկյանը նոր տեսանյութ է հանրայնացրել իր էջում: Տեսանյութը նկարահանված է «Արմենիա» հեռուստաընկերության շենքի մուտքի մոտ: Տեսանկարահանված նյութում երգիչը պատմում է իր առաջիկա մասնագիտական ծրագրերի, պլանների մասին:

Երգչի խոսքից հասկանալի է դառնում, որ նա կնոջ՝ Արփիի հետ «Արմենիա» հեռուստաընկերություն է ժամանել հատուկ նպատակով, ինչի մասին էլ ավելի մանրամասն խոստանում է տեղեկացնել ավելի ուշ:

Երգիչն իր արվեստի սիրահարներին տեղեկացնում է, որ առաջիկայում սպասվում են նոր պրոյեկտներ և մենահամերգ: Զույգի այցը հեռուստաընկերություն հենց համերգի հետ է կապված: Նրանք հեռուսատընկերության շենքում են համերգի հստակ օրը ճշտելու համար:

Երգիչը, ներկայացնելով իր առաջիկա անելիքները, չի ցանկանում շատ մանրամասներ հայտնել՝ առաջիկա անելիքները թողնելով որպես անհայտ, սպասված անակնկալ:

Ա. Գաբրիլեյանը, ամուսնու խոսքը լրացնելով, ավելացրել է, որ սպասվում են միանգամից մի քանի նոր պրոյեկտներ, որոնց մասին զույգն առավել հանգամանալից տեղեկատվությամբ պատրաստվում է հանդես գալ առաջիկայում:

Թողնել մեկնաբանություն
Total Page Visits: 112 - Today Page Visits: 2

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *