Երկու մարդ զոհվել է, եւս յոթ մարդ դեռեւս համարվում է անհետ կորած, երբ բռնատար նավը խորտակվել է Չինաստանի արեւելյան ափին: Այդ մասին հինգշաբթի հաղորդել է «Սինխուա» գործակալությունը՝ հղում անելով Չժեցզյան նահանգի փրկարարական կենտրոնին:
Արտակարգ պատահարը տեղի է ունեցել Արեւելյան-Չինական ծովում՝ Չժոուշան քաղաքի ջրավազանում, դեկտեմբերի 30-ին, սակայն այդ մասին հայտնել են միայն հինգշաբթի: Բեռնատարի մեջ վթարի պահին եղել է անձնակազմի 13 անդամ, որոնցից 4-ը փրկվել է, 2-ը՝ զոհվել, իսկ մնացածները դեռեւս համարվում են անհետ կորած:
Պատահարի շրջանում շարունակվում են որոնողափրկարարական աշխատանքները, որոնց մեջ ներգրավված է շուրջ 20 փրկարար նավ: Խորտակման պահին բեռնատար նավի մեջ եղել է 4,7 հազար տոննա բետոն:
Թողնել մեկնաբանություն
Total Page Visits: 69 - Today Page Visits: 1