«Գահերի խաղի» հեղինակների նոր նախագծի պրոդյուսերին թունավորել է գործընկերը — ARUSHANYAN TV
  • Чт. Янв 21st, 2021

ARUSHANYAN TV

MEDIA | NEWS | BLOG | TV |

«Գահերի խաղի» հեղինակների նոր նախագծի պրոդյուսերին թունավորել է գործընկերը

«Գահերի խաղի» հեղինակներ Դեւիդ Բենիոֆի եւ Դենիել Ուայսի նոր նախագծի՝ «Երեք մարմինների խնդիրը» սերիալի պրոդյուսերին թունավորել է նրա գործընկերը: Այս մասին հայտնում է New York Post-ը։

Նշվում է, որ մահացած 39-ամյա Լին Ցին ոչ միայն շոուի պրոդյուսերն էր, այլեւ Yoozoo Games ստուդիայի հիմնադիրն է եղել․ նրանք զբաղվել են խաղերի թողարկմամբ, որոնք հիմնված են «Գահերի խաղի» սյուժեի վրա: Նրա սպանության գործով հիմնական կասկածյալ է համարվում ընկերության մեկ այլ աշխատակից՝ Սույ Յաոն, որը գլխավորում էր ընկերության կինոարտադրական ստորաբաժանումը: Ներկայումս տղամարդը ձերբակալված է։

Լին Ցին մահացել է խմիչք ընպելով, որի մեջ թույն է եղել։ Դեկտեմբերի 16-ին նրան հոսպիտալացրել են, սակայն բժիշկներին այդպես էլ չի հաջողվել փրկել նրա կյանքը։

Չինացի հայտնի գրող Լյու Ցիսինի հեղինակած «Երեք մարմինների խնդիրը» վեպն ունի համաշխարհային ճանաչում եւ բազմաթիվ գրական պարգեւներ է ստացել: Ինչպես հաղորդում է Comicbook պորտալը, Ցիի մահվան պատճառով Netflix ընկերությունը դադարեցրել է գրքի մոտիվներով սերիալի վրա աշխատանքը:

Լուսանկարը՝ Getty images


Թողնել մեկնաբանություն
Total Page Visits: 334 - Today Page Visits: 9