Երբ այս իշխանությունների որևէ ներկայացուցիչ ինչ-որ բան է հերքում, միշտ ուշադրություն դարձրեք՝ արդյոք հերքում է այն, ինչ ասվել էր — ARUSHANYAN TV
  • Пн. Янв 25th, 2021

ARUSHANYAN TV

MEDIA | NEWS | BLOG | TV |

Երբ այս իշխանությունների որևէ ներկայացուցիչ ինչ-որ բան է հերքում, միշտ ուշադրություն դարձրեք՝ արդյոք հերքում է այն, ինչ ասվել էր




Այս մասին, կարծեմ, գրել եմ, բայց կրկնելը չի խանգարի, առավել ևս, որ նոր Ֆեյսբուքի որոնմամբ շատ դժվար է հին գրառումները գտնել…
Նիկոլապետության հերքումների մասին…
Երբ այս իշխանությունների որևէ ներկայացուցիչ ինչ-որ բան է հերքում, միշտ ուշադրություն դարձրեք՝ արդյոք հերքում է այն, ինչ ասվել էր։ Դեպքերի 90 տոկոսում հերքում են լրիվ այլ բան, իսկ շատ հաճախ՝ հերքման տոնով հաստատում են նախկինում ասվածը։
Աբստարկտ օրինակ՝ իրանցքայլական մի դեպուտատի բռնում են պադյեզդում չիշիկ անելուց։ Լուսանկարում են, հրապարակում «Mediaport» Տելեգրամ ալիքում։



Դեպուտատը «հերքում» է. «Սա լկտի սուտ է, ես տնից դուրս գալուց առաջ արդեն զուգարան գնացել էի»։
Եթե ուշադիր նայեք իր ասածը որևէ կապ չունի մեղադրանքի հետ։ Առաջին հայացքից կարող է թվալ, թե կապ ունի, բայց իրականում՝ ծը։ Փոխանակ իրեն վերագրվող գործողությունը հերքելը, նա ժամանակի այլ պահին և ուրիշ տեղում կատարված լրիվ այլ գործողության մասին է խոսում։
Մեկ այլ չքնաղ «հերքում», որ արդեն մեմ է դարձել. «Սա լկտի սուտ է ու նաև պետական գաղտնիք»։
Կամ այս տիպի հերքումները. «Սաղ սուտ ա, բայց հիմա փորձենք պարզել, թե ինչ է կատարվել» [այսինքն՝ չգիտենք ինչ է եղել, բայց համենայն դեպս հերքենք]։
Ինչևէ, զգոն եղեք, բարեկամներ, և թույլ մի տվեք, որ ձեզ էշի տեղ դնեն, քանզի էշ չեք բնավ։




Թողնել մեկնաբանություն
Total Page Visits: 293 - Today Page Visits: 1