Ջալալ հարությունյանը՝ Ղարաբաղի երիտասարդ, բայց բանակի մարտերում կոփված գնդապետը, 1992 թ.֊ին, երբ Արցախը կենաց մահու խնդրի առջև կանգնեց, ընդամենը տասնյոթ տարեկան էր։
Ջալալին այս ավանդական, ղարաբաղյան և մելիքների անունով կնքել են պապի եղբոր պատվին, ով զոհվել էր հայրենական մեծ պատերազմում։
Ջալալ Հարությունյանը ծնվել է Ասկերանի շրջանի Բադարա գյուղում։ 1981-ից 1991 թվականներին սովորել է նույն գյուղի միջնակարգ դպրոցում։
Դպրոցն ավարտելուց անմիջապես հետո ընդունվեց Ստեփանակերտի պետական համալսարանի քիմիական ֆակուլտետը, բայց նա, ինչպես և շատ ուսանողներ, պատրաստակամությամբ արձագանքեց ռազմական մասնագիտություն սովորելու կոչին, և նա ընդունվեց նախ որպես հրետանի։
Մարտական առաջին գիտելիքները Ջալալը ստացավ փայլուն ուսուցիչներից՝ հրետանու լեգենդար հրամանատար գեներալ֊մայոր Ժորա Գասպարյանից և հրետանու գնդի հրամանատար, գնդապետ Սամվել Աբրահամյանից։
Ջալալը, չնայած իր պատանի հասակին, անցավ ամբողջ պատերազմի միջով։ Հրետանավորները, որոնց շարքերում էլ ծառայում էր Ջալալը, մասնակցում էին արցախյան ազատամարտի բոլոր կարևոր գործողություններին, և զարմանալի չէ, որ «Արիության համար» և մարտական ծառայությունների այլ մեդալներով է գնահատվել նրա մարտական ուղին։
Դպրոցն ավարտելուց անմիջապես հետո միացել է Արցախի համար մղվող ազատագրական պայքարին։ 1999 թվականին ընդունվել է Սանկտ
Պետերբուրգի ռազմական ակադեմիա, որն ավարտել է կարմիր դիպլոմով։
1992 թվականի նոյեմբերի 5-ից ծառայում է Պաշտպանության բանակում, 1992-2016 թվականներին զբաղեցրել է տարբեր պաշտոններ ՊԲ-ում՝ լինելով պաշտպանական շրջանի հրամանատար, միավորման հրամանատարի տեղակալ-շտաբի պետ, միավորման հրամանատար։ 2016 թվականի հունիսի 14-ին Բակո Սահակյանի հրամանագրով Ջալալ Հարությունյանը նշանակվել է ԼՂՀ պաշտպանության բանակի N զորամասի հրամանատար։
2018 թվականի դեկտեմբերի 14-ին ԱՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ՊԲ հրամանատարի առաջին տեղակալ-շտաբի պետ:
2019թ. հուլիսի 8-ին ԱՀ նախագահի հրամանագրով շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում:
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրով «Արցախի հերոս»-ի կոչում է շնորհվել պաշտպանության այժմ նախկին նախարար գեներալ-լեյտենանտ Ջալալ Հարությունյանին:
Սեպտեմբերյան պատերազմի ժամանակ Ջալալը վիրավորում է ստանում ինչի պատճառով էլ ազատվում է Արցախի պաշտպանության նախարար – ՊԲ հրամանատարի պաշտոնից։ Նրա առողջական վիճակը, բժիշկների հավաստմամբ, լավ էր և շուտով վերականգնվեց:
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրով գեներալ-լեյտենանտ Ջալալ Հարությունյանն ազատվել է Արցախի պաշտպանության նախարար — Պաշտպանության բանակի հրամանատարի պաշտոնից:
«Ջալալ Հարությունյանի ազատման որոշումը պահի հրամայական է՝ պայմանավորված օրերս մարտական դիրքում նրա ստացած վիրավորումով, և տարամեկնաբանությունների առիթ չպետք է հանդիսանա:
Ապաքինում եմ մաղթում Ջալալ Անատոլիին և համոզված եմ, որ նա շատ շուտով կվերադառնա հայրենիքին ծառայության:
Վստահ եմ, որ Միքայել Արզումանյանը նոր պաշտոնում գիտակցում է պատասխանատվության աստիճանը և ջանք ու եռանդ չի խնայի, որպեսզի այդ վստահությունն արդարացնի», — Ֆեյսբուքում գրում է Արայիկ Հարությունյանը:
1992 թ. նոյեմբերի 5-ից ծառայում է ՊԲ-ում:
Ամուսնացած է, ունի երկու դուստր և մեկ որդի:
Ջալալը պարգևատրվել է հետևյալ պարգևներով՝ «Մարտական ծառայություն», «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի, «Գարեգին Նժդեհ», «Անդրանիկ Օզանյան», «Մարշալ Բաղրամյան», «Դրաստամատ Կանայան», «Մարտական հերթապահության համար» 1-ին աստիճանի, «Նելսոն Ստեփանյան», «Անբասիր ծառայություն» 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ աստիճանի և այլ պետական ու գերատեսչական մեդալներով:
Նրան ճակատագրով էր վիճակված, որ պետք է զինվոր դառնա, և այդպես էլ եղավ։