Պատսպարանները պատշաճ վիճակի բերելու գործընթացը ԱԻ նախարարի ուշադրության կենտրոնում է — ARUSHANYAN TV
  • Ср. Янв 27th, 2021

ARUSHANYAN TV

MEDIA | NEWS | BLOG | TV |

Պատսպարանները պատշաճ վիճակի բերելու գործընթացը ԱԻ նախարարի ուշադրության կենտրոնում է

Դեկտեմբերի 28-ին արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանի մոտ տեղի է ունեցել այս տարվա վերջին աշխատանքային խորհրդակցությունը՝ կառուցվածքային ու տարածքային ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ:
Կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները ներկայացրել են 2020 թ.-ին կատարված աշխատանքները, առանձնացրել այն հիմնախնդիրները, որոնց լուծում կտրվի գալիք տարի: Տեղեկություններ են ներկայացվել հրդեհային և տեխնիկական անվտանգության հետաքննության վարչության տիրույթում գտնվող գործերի, քաղաքացիական պաշտպանության ոլորտում իրականացված աշխատանքների, ՊՈԱԿ-ների վերակազմակերպման և այլ հարցերի շուրջ:
Նախարարի ուշադրության կենտրոնում է շարունակում մնալ պատսպարանների հաշվառման և պատշաճ վիճակի բերելու գործընթացը, որի վերաբերյալ մարզային փրկարարական վարչությունները ներկացրել են օպերատիվ տեղեկատվություն:
Նախարարի կողմից տրվել են համապատասխան հանձնարարականներ:


Թողնել մեկնաբանություն
Total Page Visits: 157 - Today Page Visits: 1