Համավարակի ժամանակ աճել է համացանցում մանկապիղծների ակտիվությունը — ARUSHANYAN TV
  • Сб. Янв 16th, 2021

ARUSHANYAN TV

MEDIA | NEWS | BLOG | TV |

Համավարակի ժամանակ աճել է համացանցում մանկապիղծների ակտիվությունը

Կորոնավիրուսի համավարակի ժամանակ զգալիորեն աճել է սեռական հիմքով հանցագործությունների թիվը, որոնք համացանցում կատարվում են երեխաների նկատմամբ: Այս մասին վկայում են Եվրոպոլի տվյալները, որոնք Funke մեդիակոնցեռնի պարբերականներում հրապարակված հարցազրույցում նշել է նրա ղեկավար Կատրին դե Բոլը, փոխանցում է «Գերմանական ալիքը»:

Դե Բոլի խոսքով՝ համավարակի սկզբից ի վեր չարագործները դարձել են ավելի ակտիվ, քան նախկինում, համացանցում նյութեր են որոնում՝ կապված անչափահասների նկատմամբ սեռական անարգանքի հետ: «Ընդ որում՝ հանցագործները փորձում են անմիջական շփման մեջ մտնել երեխաների հետ, որոնք լոքդաունի ժամանակ ավելի շատ ժամանակ են անցկացնում համացանցում եւ հաճախ դա անում են առանց ծնողների հսկողության»,- շեշտել է նա՝ հավելելով, որ համացանցում մանկապիղծների ակտիվության աճը, որը Եվրոպոլը գրանցել է համավարակի սկզբից ի վեր, հարուցում է իր մեծ տագնապը:

2020 թվականի մարտին Եվրոպոլի ներկայացուցիչներն արդեն նշել էին կորոնավիրուսի համավարակի հետ կապված հանցագործությունների թվի աճի մասին, ինչպիսին են կիբեռհանցագործությունները, խարդախությունը, գողությունը եւ կեղծումները:



Թողնել մեկնաբանություն
Total Page Visits: 46 - Today Page Visits: 1