Գեղարդ Մուսասին կմասնակցի Bellator-ի Մեծ մրցանակին — ARUSHANYAN TV
  • Пт. Янв 22nd, 2021

ARUSHANYAN TV

MEDIA | NEWS | BLOG | TV |

Գեղարդ Մուսասին կմասնակցի Bellator-ի Մեծ մրցանակին

Խառը մենամարտերի Bellator-ի միջին քաշային կարգում չեմպիոնի տիտղոսը նվաճած Գեղարդ Մուսասին կմասնակցի Bellator-ի ծանր քաշայինների Մեծ մրցանակին, hաղորդում է կազմակերպության մամուլի ծառայությունը:

Մրցաշարում հանդես կգան նաև գործող չեմպիոն Վադիմ Նեմկովը, Ռայան Բեյդերը, Էնթոնի Ջոնսոնը, Յոել Ռոմերոն, Ֆիլ Դևիսը, Լյոտո Մաչիդան և Քորի Անդերսոնը:

Հիշեցնենք, որ Գեղարդ Մուսասին նախորդ մենամարտն անցկացրել է հոկտեմբերի 29-ին, երբ միավորներով հաղթել էր բրազիլացի Դուգլաս Լիմային: Վիճարկվեց Bellator-ի միջին քաշային կարգի չեմպիոնական գոտին, որը թափուր էր ամերիկացի Ռաֆայել Լովատոյի՝ կարիերան ավարտելուց:

Թողնել մեկնաբանություն
Total Page Visits: 106 - Today Page Visits: 1