Ես ունեմ բարոյականություն, ես անվանդական ընտանիքի ժառանգ եմ, եւ իմ արժեքները թույլ չեն տալիս նման հիվանդների հանդուրժել։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 28-ին, ԱԺ-ում հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մաթեւոս Ասատրյանը։
«Մենք հանդուրժել ենք ամեն ինչ, բայց էսօր արդեն մարդիկ մեր համբերությունն այնքան են չարաշահում, որ ձեռք են բարձրացնում ԱԺ պատգամավորի վրա, քաղաքում մարդկանց վրա, որոնք իրենց հետ համակարծիք չեն կամ քուչից բերած մի լակոտի մի քանի բաժակ խմցնում, ամբիոն են տրամադրում ու էդ վիժվածքը արտահայտություններ է անում մեր հասցեին։ Ես զգուշացնում եմ, որ դատաստանը լինելու է դաժան։ Թող ոչ ոք չփորձի իր լակոտի կեցվածքը ընդձեռնված հնարավորությունից օգտվի, արտահայտվի անպատասխանատու ձեւով։ Նույնիսկ այն մարդիկ, որոնք այդ լակոտի խոսքին համամիտ են, էս խոսքս նաեւ իրենց է վերաբերում»,- նշեց նա։