Կվերականգնվի Ստեփանակերտի դրամատիկական թատրոնի շենքը. Նախագահն ընդունել է Համազգային թատրոնի դերասանական կազմին — ARUSHANYAN TV
  • Ср. Янв 20th, 2021

ARUSHANYAN TV

MEDIA | NEWS | BLOG | TV |

Կվերականգնվի Ստեփանակերտի դրամատիկական թատրոնի շենքը. Նախագահն ընդունել է Համազգային թատրոնի դերասանական կազմին

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը դեկտեմբերի 28-ին ընդունել է Երեւանի Սոս Սարգսյանի անվան պետական համազգային թատրոնի դերասանական կազմին՝ թատրոնի տնօրեն Արման Նավասարդյանի գլխավորությամբ:

Երկրի ղեկավարը նախ երախտագիտություն է հայտնել թատրոնի անձնակազմին՝ ստեղծված ծանր ժամանակահատվածում Արցախում գտնվելու եւ փոքրիկների համար ներկայացումներով հանդես գալու համար՝ ընդգծելով, որ մշակութային նման միջոցառումները լավագույն եղանակն են երեխաներին փոքր-ինչ դրական տրամադրություններ հաղորդելու համար: Նա հյուրերին է ներկայացրել հետպատերազմական շրջանում իրականացվող աշխատանքների ընթացքը, նշել, որ բոլոր ջանքերն ուղղված են ինչպես զոհված, անհայտ կորած եւ գերի ընկած մեր հայրենակիցների ճակատագրերը պարզելու եւ հարազատներին վերադարձնելու, այնպես էլ անօթեւան մնացած եւ սոցիալական տարբեր հարցեր ունեցող քաղաքացիների խնդիրները լուծելու ուղղությամբ:

«Առհասարակ, մշակույթը հանրային կյանքում իր ուրույն եւ հոգեբանական առումով կարեւոր դերն ունի: Պատահական չէ, որ Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի պատճառով վերանայվել են բազմաթիվ ծրագրեր, բայց Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան դրամատիկական թատրոնի շենքի վերականգնման ծրագիրը ամբողջ ծավալով կհաստատվի տարեսկզբին, եւ այն կվերականգնվի նախանշված ժամկետներում»,- ասել է ԱՀ նախագահը:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Համազգային թատրոնի տնօրեն Արման Նավասարդյանը նշել է, որ շատ տպավորված են Ստեփանակերտում թատրոնի վերականգնման նախագահի նախաձեռնությամբ, քանի որ առանց մշակույթի դժվար է պատկերացնել ազգի ապագան: Նավասարդյանը պատրաստակամություն է հայտնել պարբերաբար Արցախ այցելելու եւ թատերական ներկայացումներ բեմադրելու հարցում:

Հանդիպման ընթացքում Հանրապետության նախագահը պատասխանել է նաեւ դերասաններին հուզող հարցերին:

Աղբյուր՝news.am

Թողնել մեկնաբանություն
Total Page Visits: 128 - Today Page Visits: 1