«Փաշինյանն իրեն թշնամի է համարում ոչ թե Ալիևին, այլ՝ նախկին իշխանություններին». Էդուարդ Շարմազանով — ARUSHANYAN TV
  • Пт. Янв 22nd, 2021

ARUSHANYAN TV

MEDIA | NEWS | BLOG | TV |

«Փաշինյանն իրեն թշնամի է համարում ոչ թե Ալիևին, այլ՝ նախկին իշխանություններին». Էդուարդ Շարմազանով

«Մենք տեսնում ենք, որ այսօրվա իշխանության արբանյակները գնում են Արցախ ու ասում՝ բարի գալուստ Արցախի մարզ: Արցախահայության պայքարն ուղիղ պայքար է, որի հիմքը ինքնորոշումն է»,- «Արմնյուզ» հեռուստաընկերության եթերում ասել է ՀՀԿ կուսակցության գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը՝ հավելելով, որ «ոչ մի իշխանություն չի կարող Արցախի հարցը իջեցնել տարածքային վեճի մակարդակի»:

Անդրադառնալով ներքաղաքական հարցերին, մասնավորապես՝ ընդդիմադիր ուժերի պասիվությանը, Էդուարդ Շարմազանովն ասել է. «Քաղաքական հիմնական ինտելեկտուալ պոտենցիալը գտնվում է խորհրդարանից դուրս, որը շատ վատ է Հայաստանի համար»:

Ըստ Շարմազանովի՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իրեն թշնամի է համարում ոչ թե Ալիևին, այլ` նախկին իշխանություններին:

Մանրամասները՝ տեսանյութում:

Աղբյուրը ՝ debate.am

Թողնել մեկնաբանություն
Total Page Visits: 85 - Today Page Visits: 1

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *