Խաղաղապահները հրադադարի ռեժիմի պահպանման համար շուրջօրյա դիտարկում են անցկացնում 23 դիտակետերում:
ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի – Ավելի քան 540 փախստականներ խաղաղապահների ուղեկցությամբ Հայաստանից վերադարձել են իրենց տներ։ Տեղեկությունը հաղորդում է Ռուսաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:
«Ավտոբուսների շարժումն իրականացվել է ռուսական խաղաղապահ զորախմբի և ռազմական ոստիկանության պարեկների ուղեկցությամբ»,– ասված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ խաղաղապահները իրավիճակի շուրջօրյա մոնիթորինգ և հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողություն են իրականացնում 23 դիտակետերում, ապահովում են քաղաքացիների անվտանգ վերադարձը բնակության վայրեր, մարդասիրական օգնություն են ցուցաբերում, ինչպես նաեւ վերականգնում են քաղաքացիական ենթակառուցվածքները:
Լեռնային Ղարաբաղ է վերադարձել ավելի քան 41 հազար փախստական․ ՌԴ ՊՆ
Ընդհանուր առմամբ, ռուսական պաշտպանական գերատեսչության տվյալներով, Լեռնային Ղարաբաղում մշտական բնակության վայրեր են վերադարձել ավելի քան 44,6 հազար փախստականներ:
Վերադարձած 44 գերիներից 26-ի մասով ՀՀ կառավարությունը դիմել էր ՄԻԵԴ. Եղիշե Կիրակոսյան
Read more: https://armeniasputnik.am/karabah/20201225/25901357/mek-orum-540-paxstakan-eradardzel-e-xarabax.html