34-ամյա տղամարդը մեքենան կայանել է Աշտարակի կամրջին և ինքնասպանություն գործել — ARUSHANYAN TV
  • Пн. Янв 25th, 2021

ARUSHANYAN TV

MEDIA | NEWS | BLOG | TV |

34-ամյա տղամարդը մեքենան կայանել է Աշտարակի կամրջին և ինքնասպանություն գործել

Ահազանգը ստանալուց հետո դեպքի վայր մեկնած ոստիկաններն Արմավիրի մարզի բնակչի դին հայտնաբերել են Աշտարակի կամրջի տակ։

ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի – Sputnik. Արագածոտնի մարզում այսօր` դեկտեմբերի 26-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել։ Ժամը 11։30-ի սահմանում Ոստիկանության Աշտարակի բաժինն ահազանգ է ստացել, որ Աշտարակի կամրջի տակ տղամարդու դի կա։

Ինչպես հայտնում է shamshyan.com–ը, դեպքի վայր մեկնած ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Արմավիրի մարզի բնակիչ, 34-ամյա Մանուկ Պ․-ն է, որը նետվել է Աշտարակի կամրջից։

Ոստիկանները «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենա են հայտնաբերել, որը տղամարդն ինքնասպանությունից առաջ կայանել է կամրջին։

Ողբերգական ավտովթար Երևանում. 32-ամյա կինը հիվանդանոցում մահացել է

Փաստի առթիվ Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում։

Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենան տեղափոխվում է Ոստիկանության Աշտարակի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Ողբերգական ավտովթար Գորիս-Սիսիան ավտոճանապարհին. վարորդի դին դուրս են բերել ձորից

Read more: https://armeniasputnik.am/incidents/20201226/25905391/34-amya-txamardy-meqenan-kayanel-e-ashtaraki-kamrjin-ev-inqnaspanutyun-gortsel.html

Թողնել մեկնաբանություն
Total Page Visits: 259 - Today Page Visits: 1