Վիկ Դարչինյանն ամուսնացել է 2-րդ անգամ. զույգը տարվա կեսը կապրի Հայաստանում, կեսը՝ ԱՄՆ–ում — ARUSHANYAN TV
  • Сб. Янв 16th, 2021

ARUSHANYAN TV

MEDIA | NEWS | BLOG | TV |

Վիկ Դարչինյանն ամուսնացել է 2-րդ անգամ. զույգը տարվա կեսը կապրի Հայաստանում, կեսը՝ ԱՄՆ–ում

Հարսանյաց հանդեսը նախանշված է եղել հոկտեմբերի 1-ին, բայց պատերազմի պատճառով չեղարկվել է։

ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի – Sputnik. Պրոֆեսիոնալ բռնցքամարտի տարբեր կազմակերպությունների վարկածով աշխարհի չեմպիոն Վախթանգ Դարչինյանն ու «Կենտրոն» հեռուստաընկերության «Ես կամ» հաղորդման պրոդյուսեր, հեղինակ-սցենարիստ Ջավահիր Եղիկյանն ամուսնացել են։ Տեղեկությունը հայտնում է Aysor.am–ը։

Հրապարակման համաձայն` հարսանյաց հանդեսը նախանշված է եղել հոկտեմբերի 1-ին, բայց պատերազմի պատճառով չեղարկվել է։

Ջավահիր Եղիկյանը Aysor.am-ին հայտնել է, որ եկեղեցում պսակադրության արարողությունից հետո նորապսակներն իրենց ամուսնությունը գրանցել են զագսում։

Զույգը տարվա կեսը որոշել է ապրել Հայաստանում, մյուս կեսը՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներում։

Սա Վիկ Դարչինյանի երկրորդ ամուսնությունն է։ Նախկին կինն ազգությամբ ռուս էր։ Նրանք ունեն 2 որդի` 12 և 6 տարեկան։

Read more: https://armeniasputnik.am/society/20201226/25904580/vik-darchinyann-amusnacel-e-2-rd-angam-zuygy-tarva-kesy-kapri-hayastanum-kesy-amn-um.html

Թողնել մեկնաբանություն
Total Page Visits: 175 - Today Page Visits: 1