Իսրայելը փորձում է հասկանալ Իրանի հարցով Բայդենի քաղաքականությունը — ARUSHANYAN TV
  • Сб. Янв 16th, 2021

ARUSHANYAN TV

MEDIA | NEWS | BLOG | TV |

Իսրայելը փորձում է հասկանալ Իրանի հարցով Բայդենի քաղաքականությունը

Իսրայելն օգտագործել է ԱՄՆ Շտաբերի ղեկավարների միավորված կոմիտեի նախագահ, գեներալ Մարկ Միլիի վերջերս կատարված այցը, որպեսզի փոխանցի Ջո Բայդենի նոր վարչակազմին մի քանի ուղերձ Իրանի եւ տարածաշրջանային այլ իրադարձությունների վերաբերյալ, հաղորդում է Axios-ը՝ հղում անելով Իսրայելի բարձրաստիճան պաշտոնյաներին:

Իսրայելը շատ մտահոգված է ընտրված նախագահ Բայդենի ծրագրերի, այդ թվում՝ 2015 թվականի միջուկային գործարքի մասին, սակայն դեռեւս չի հաստատել ուղիղ կապեր նոր վարչակազմի հետ: Միլին կշարունակի աշխատել Սպիտակ տանը եւ դիտարկվում է՝ որպես Սպիտակ տանը Բայդենի հետ կապող պոտենցիալ օղակը:

«Մենք ցանկացել ենք ներկայացնել մեր դիրքորոշումը Իրանի հարցով նոր վարչակազմին ինչ-որ մեկի միջոցով, որը դեռեւս կաշխատի իր պաշտոնում, երբ Բայդենը կստանձնի պաշտոնը եւ կսկսի նշանակալի դեր խաղալ»,-ասել է իսրայելցի պաշտոնյան:

Միլին ժամանել է Իսրայել անցած հինգշաբթի մի քանի արաբական մայրաքաղաք այցելելուց հետո: Դա այս տարի տարածաշրջանում նրա երրորդ այցն էր, եւ այն Իրանի վրեժխնդրության հավանականության ֆոնին իրանցի միջուկային ֆիզիկոս Մոհսեն Ֆախրիզադեի սպանությունից հետո:

Միլին հանդիպել է վարչապետ Բինյամին Նեթանյահուհի, ՊՆ Բենի Հանցի եւ Իսրայելի Պաշտպանական ուժերի շտաբի ղեկավար, գեներալ Ավիվ Կոխավիի հետ:

Իսրայելցիների կողմից Միլիի գլխավոր հաղորդագրությունն այն էր, որ Բայդենը չպետք է շտապի 2015 թվականի համաձայնագրի շուրջ, փոխարեն նա պետք է օգտվի փաստից, որ Իրանը գտնվում է թույլ դիրքում, հաղորդում են բանակցությունների ժամանակ ներկա պաշտոնական անձինք:

Իսրայելցիները պնդում էին, որ, եթե Բայդենը չօգտվի լծակներով, որոնք կուտակվել են ԱՄՆ-ի կողմից «առավելագույն ճնշման» պատժամիջոցների արշավի հաշվին, նա չի կարողանա ավելի շահավետ գործարք կնքել հետագայում:

«Այժմ անհրաժեշտ է լինել կոշտ լավագույն գործարքը կնքելու համար»,-ասել է իսրայելցի պաշտոնյան:

Բայդենն ասում է, որ կվերադանա 2015 թվականի գործարքին, եթե Իրանը վերադառնա պարտավորությունների կատարմանն ու փորձի օգտագործել այն՝ որպես բանակցությունների հարթակ առավել լայն եւ երկարաժամկետ գործարքի համար: Այդ նպատակով կպահանջվի, որ ԱՄՆ-ը չեղարկի պատժամիջոցները, իսկ Իրանը՝ վերջ տա վերջերս ծավալած միջուկային գործունեությունը:

Իսրայելցիները նաեւ ասել են Միլիին, որ նոր վարչակազմը պետք է ավելի ճկուն լինի, երբ խոսքը վերաբերում է Սաուդյան Արաբիայի եւ Արաբական Միավորված Էմիրատների հետ հարաբերություններին՝ չնայած մտավախություններին մարդու իրավունքների ոլորտում հեղինակության հարցերին, հայտարարել է պաշտոնատար անձինք: «Մենք կարեւորում ենք, որ հաջորդ վարչակազմը պահպանի հարաբերությունները կարգավորելու գործընթացի իմպուլսը, եւ կարծում, որ ներկայում ԱՄՆ-ի քաղաքականության հիմքը պետք է լինի պատմականորեն տարածաշրջանային հնարավորությունը: Այնպես որ մենք հույս ունենք, որ նոր վարչակազմը կուսումնասիրի բոլոր դժվարություններն ու չի այրի կամուրջներն այդ երկրների հետ»,-ասել է իսրայելցի պաշտոնյան:

Թողնել մեկնաբանություն
Total Page Visits: 77 - Today Page Visits: 1