Թուրքիան ուժգնացնում է իր ազդեցությունը Հյուսիսային Աֆրիկայում — ARUSHANYAN TV
  • Вс. Янв 17th, 2021

ARUSHANYAN TV

MEDIA | NEWS | BLOG | TV |

Թուրքիան ուժգնացնում է իր ազդեցությունը Հյուսիսային Աֆրիկայում

Թուրքիան ուժգնացնում է իր ազդեցությունը Հյուսիսային Աֆրիկայում՝ միջամտելով պատերազմի կիզակետում Լիբիային եւ օգտագործելով «փափուկ ուժ», առեւտուր ու ներդրումներ Թունիսում, Ալժիրում եւ Մարոկկոյում, գրում է AFP-ը:

Այն ժամանակ, երբ թուրքական արտադրության դրոնները հաղթել են Լիբիայի մարտերում, դրա սերիալներն ու այլ մշակութային արտադրանքը գրավել է Մաղրեբի երկրներում մարդկանց սրտերն ու միտքը, որոնցից մի քանիսը նախկինում եղել են Օսմանյան կայսրության մաս:

Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը վերջերս պնդում էր, որ Անկարան տարածաշրջանային խաղացողի դեր ունի՝ վարելով սպարինգներ Հունաստանի եւ ԵՄ-ի, ինչպես նաեւ Ռուսաստանի եւ Պարսից ծոցի տերությունների հետ: Նրա պատրաստակամությունը հակազդել նախկին եվրոպական գաղութային տերություններին, հատկապես, Ֆրանսիային, եւ ներկայանալ որպես մահմեդականների պաշտպան, հարգանք է ավելացրել նրան Հյուսիսային Աֆրիկայում եւ այլ երկրներում:

Մաղրեբի երկրներում Թուրքիայի աճող ազդեցությունն Էրդողանի արտաքին քաղաքականության նեոօսմանյան եւ պանիսլամական ռազմավարության արդյունքն է, համարում է Սորբոնի համալսարանից պատմաբան Պյեր Վերմերենը:

«Դա իսկապես սկսվել է 2011 թվականին արաբական պատերազմի ժամանակ, Թուրքիան սատարել է իսլամական շարժումները, ինչպես «Մուսուլման եղբայրները»,-ասել է նա: «2020 թվականին տեղի է ունեցել Թուրքիայի ազդեցության անսպասելի ուժգնացում, որն այժմ ուղիղ կապ ունի Լիբիայում միջամտության հետ, որի արդյունքում թուրք զինվորներն ու վարձկանները հայտնվել են Ալժիրի եւ Թունիսի սահմաններին»:

Թուրքիան ձգտում է ամրապնդել հարաբերություները Մաղրեբի երկրների հետ Աֆրիկայում իր ռազմավարության շրջանակում: Ալժիրի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունները սրընթաց զարգանում են, նույն արագությամբ զարգանում են Թուրքիայի եւ Լիբիայի միջեւ փոխադարձ շահերը: Ինչ վերաբերում է Թունիսին եւ Մարոկկոյին, Թուրքիան ձգտում է կենտրոնանալ փոխադարձ տնտեսական շահի վրա:

Global Initiative Network-ի վերլուծաբան Էմադեդին Բադին նշել է, որ Թուրքիան փորձում է օգտագործել իր ռազմական ներդրումներն ազդեցության նպատակով: «Թուրքիան ունի ամենամեծ ռազմաբազան Թունիսի հետ սահմանին, ռազմածովային բազան եւ ճամբարները, որոնք բնակեցված են Սիրիայից վարձկաններով»,-ասել է վերլուծաբան Ջալել Խարչաուին:

Վերլուծաբանները նշում են, որ Լիբիայում Թուրքիան հիմնավորվել է «կոշտ ուժի» շնորհիվ: «Մաղրեբի մյուս մասերում, հնարավոր է, դա «փափուկ ուժ է», սակայն խոշոր տնտեսական հրետանիով»:

Լիբիայից դեպի արեւելք գտնվող երկրներում Թուրքիան կենտրոնացրել է ուշադրությունն առեւտրի եւ ներդրումների վրա:

Ավելի քան 1200 թուրքական ընկերություններ բացել են խանութներ Ալժիրում, երկիրը, որն Էրդողանն այցելել է այս տարվա սկզբին եւ նաեւ օգնել է կորոնավիրուսի դեմ դեղորայքով:

Վերջին տարիներին Թուրքիան նաեւ օգնել է վերականգնել Ալժիրում Քեթչաուա մզկիթը, որը կառուցած էր Օսմանյան կայսրության ժամանակ:

Մաղրիբի երկրներում «Պատրաստված է Թուրքիայում» տեքստիլը դուրս է մղում շուկայից տեղական արտադրության ապրանքները:

Սակայն տարածաշրջանում շատերի համար եւս մեկ գրավչություն կա՝ ինքը՝ Էրդողանը, որը սատարել է «Մուսուլման եղբայրներին»՝ չնայած անգամ նրան, որ Եգիպտոսը եւ որոշ այլ արաբական երկրներ անվանում են այն «ահաբեկչական կազմակերպություն»:

Վերմերենը նշվում է, որ Հյուսիսային Աֆրիկայում երիտասարդների թվի աճի ֆոնին, որոնք պայքարում են աճող գործազրկության, խորացող համավարակի դեմ, Էրդողանը վայելում է մեծ հարգանք: Պատմաբանի խոսքով՝ նա դիտարկվում է որպես եւս մեկ միջերկրածովյան առաջնորդ, որը վիրավորում է Եվրոպային եւ ներկայանում՝ որպես մահմեդականների պաշտպան: Խարչաուին համաձայնել է, որ այդպիսի մոտեցումը դուր է գալիս Մաղրեբի երիտասարդներին՝ ենթադրելով, որ «երիտասարդների մի մասը թուրքական օրինակում տեսնում է անկախության մոդել»:

Թողնել մեկնաբանություն
Total Page Visits: 90 - Today Page Visits: 1