Ահաբեկիչները սպանել են ավելի քան 100 մարդ Եթովպիայի արեւմտյան շրջանի գյուղերից մեկում՝ Բեքոջիում, որտեղ բնակվում է մի քանի էթնիկ խումբ, հաղորդում է CNN-ը:
Աֆրիկայի՝ բնակչության թվով մեծությամբ երկրորդ երկիրը պայքարում է բռնության պարբերական բռնկումների հետ, երբ 2018 թվականին նշանակվե լէր վարչապետ Աբի Ահմեդը: Ընտրությունները, որոնք պետք է կայանան հաջորդ տարի, ավելի են մեծացրել աճող լարվածությունը հողի, իշխանության եւ ռեսուրսների առիթով:
Եթովպիայի վարչապետ Աբի Ահմեդը զորքեր է տեղակայել երկրի արեւմտյան Բենիշանգուլ-Հումուզ շրջանում:
«Բենիշանգուլ-Հումուզ շրջանում խաղաղ բնակիչների կոտորածը շատ ողբերգական իրադարձություն է»,-գրել է Աբին թվիթերյան էջում:
Թողնել մեկնաբանություն
Total Page Visits: 76 - Today Page Visits: 2