Մեքսիկայում պատրաստվում են զբոսաշրջային հարկ սահմանել — ARUSHANYAN TV
  • Сб. Янв 16th, 2021

ARUSHANYAN TV

MEDIA | NEWS | BLOG | TV |

Մեքսիկայում պատրաստվում են զբոսաշրջային հարկ սահմանել

Մեքսիկական Ռիվյերա Մայայի շրջանում, այդ թվում՝ Կանկուն, Թուլում եւ Քոսումել հանգստյան գոտիներն այցելությունը փոքր-ինչ կթանկանա, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն՝ հղում անելով Travel and Leisure-ին:

Մեքսիկայի ամենասիրված զբոսաշրջային տարածքներից մեկը՝ Կինտանա Ռո նահանգը, 2021 թվականի ապրիլից պատրաստվում է օտարերկրացի զբոսաշրջիկներից գանձել հարկ տասը դոլարի չափով:

Ստացված եկամուտները պետք է փոխհատուցեն պետության՝ զբոսաշրջային ենթակառուցվածքի ծախսերի նվազումը:

Որոշ տուրօպերատորներ մտահոգվում են, որ նոր հարկը կարող է ստիպել զբոսաշրջիկներին փոխել հանգստի ծրագրերը: Սակայն նահանգի իշխանությունները պնդում են, որ վճարի սահմանումը չի վախեցնի հյուրերին:

Այժմ Կինտանա Ռո հանգստավայրն այն փոքրաթիվ շրջաններից մեկն է, որոնք հասանելի են ԱՄՆ-ից զբոսաշրջիկների համար:

Նահանգում գրանցված է COVID-19-ի ավելի քան 15 հազար դեպք եւ ավելի քան երկու հազար մահ վարակի հետեւանքով: Մեքսիկայում ընդհանուր առմամբ հայտնաբերվել է ավելի քան 1.3 միլիոն կորոնավիրուսով վարակակիր, որոնցից շուրջ 120 հազարը՝ մահվան ելքով

Թողնել մեկնաբանություն
Total Page Visits: 38 - Today Page Visits: 1