Նշվել են ամենահուսալի շարժիչներով ավտոմեքենաները — ARUSHANYAN TV
  • Пн. Янв 25th, 2021

ARUSHANYAN TV

MEDIA | NEWS | BLOG | TV |

Նշվել են ամենահուսալի շարժիչներով ավտոմեքենաները

Ամերիկյան CarMD ընկերության փորձագետները կազմել են ամենահուսալի շարժիչներով ավտոմեքենաների վարկանիշը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Մասնագետներն իրենց հետազոտության համար վերլուծել են ավելի քան 15,5 մլն ավտոմեքենաների տվյալները, որոնք թողարկվել են 1996-2020 թվականներին: Նրանք 2019 թվականի հոկտեմբերի 1-ից 2020 թվականի սեպտեմբերի 30-ը համեմատել են ինդիկատորի աշխատանքի հաճախությունը, որը վկայում է շարժիչի հնարավոր անսարքության եւ այն ստուգելու անհրաժեշտության մասին:

Ըստ հետազոտության արդյունքների՝ այդ ինդիկատորը ամենից հազվադեպ այրվել է Mitsubishi ընկերության ավտոմեքենաների դեպքում: Վարկանիշի երկրորդ հորիզոնականում են Mercedes-Benz-ի մեքենաները: Առաջատարների եռյակը եզրափակել են Volkswagen ընկերության ավտոմեքենաները:

Առաջին հնգյակի մեջ են մտել նաեւ Buick եւ Ford ընկերությունների փոխադրամիջոցները: Դրանից բացի, փորձագետները նշել են Mazda, BMW, GMC, Subaru եւ Cadillac մակնիշների հուսալիությունը:

Մոդելների թվում առաջատարը 2018 թվականի արտադրության Toyota Tacoma-ն է: Երկրորդ եւ երրորդ հորիզոնականները զբաղեցրել են 2015 մոդելային տարվա Honda CR-V-ն եւ 2018 թվականի Toyota Camry-ն:

Թողնել մեկնաբանություն
Total Page Visits: 72 - Today Page Visits: 1