Թուրք նախկին դիվանագետի մոտ 100 կգ հերոին են գտել — ARUSHANYAN TV
  • Ср. Янв 27th, 2021

ARUSHANYAN TV

MEDIA | NEWS | BLOG | TV |

Թուրք նախկին դիվանագետի մոտ 100 կգ հերոին են գտել

Թուրքիայում նախկին դիվանագետ եւ Եվրոպայում թուրքական սփյուռքի քաղաքացիական հանրության ներկայացուցչի մոտ 100 կգ հերոին են գտել, հաղորդում է Sözcü թերթը:

Սահմանապահները խուզարկել են Վեյսել Ֆիլիզի մեքենան, երբ նա հեռանում էր Թուրքիայից իր ընտանիքի հետ: Գտնված հերոինի արժեքը գնահատվել է 5 մլն եվրո:

Ֆիլիզը զբաղեցրել է Բրյուսելում Թուրքիայի դեսպանատանը ԶԼՄ-ների հարցերով քարտուղարի տեղակալի պաշտոնը, որից հետո նրան հեռացրել են 2016 թվականի հեղաշրջման փորձից հետո զտումների արդյունքում:Իսկ այժմ նա Հանուն սոցիալական միասնության եվրոպական մուսուլմանական նախաձեռնության (EMISCO) պաշտոնական ներկայացուցիչն է:

Նախկին դիվանագետը հույս ուներ վերադառնալ իր պարտավորություններին մեկ ամսվա ընթացքում այն բանից հետո, երբ շահել էր հայցերը, որոնք նա ներկայացրել էր իր հեռացման դեմ:

Տասնյակ հազարավոր պետական ծառայողներ են հեռացվել 2016 թվականի հուլիսի 15-ին պետական հեղաշրջման փորձից հետո, որը, ինչպես պնդում են Թուրքիայի իշխանությունները, կազմակերպել էր իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենը:

Ավելի վաղ Ֆիլիզը դատապարտել է գյուլենականներին՝ հայտարարելով, որ նա խմբի մաս չէ եւ մեղադրել է նրանց իր հեռացման մեջ:

Թողնել մեկնաբանություն
Total Page Visits: 82 - Today Page Visits: 1