Անգլիայի լիգայի գավաթ. «Տոտենհեմն» ուժեղ էր «Սթոք Սիթիից» (տեսանյութ) — ARUSHANYAN TV
  • Вс. Янв 17th, 2021

ARUSHANYAN TV

MEDIA | NEWS | BLOG | TV |

Անգլիայի լիգայի գավաթ. «Տոտենհեմն» ուժեղ էր «Սթոք Սիթիից» (տեսանյութ)

Անգլիայի լիգայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչում «Տոտենհեմը» հյուրընկալվելիս 3:1 հաշվով հաղթանակ տարավ «Սթոք Սիթիի» նկատմամբ և դուրս եկավ կիսաեզրափակիչ:

Պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմի կազմից գոլեր հեղինակեցին Գարեթ Բեյլը, Բեն Դևիսը և Հարի Քեյնը: «Սթոք Սիթիի» միակ գոլը խփեց Ջորդան Թոմփսոնը:

Անգլիայի լիգայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ են դուրս եկել նաև «Բրենթֆորդը» և «Մանչեսթեր Սիթին»: Կիսաեզրափակիչի վերջին ուղերը կվիճարկեն «Էվերտոնն» ու «Մանչեսթեր Յունայթեդը»:

Անգլիայի լիգայի գավաթ, 1/4 եզրափակիչ

«Սթոք Սիթի» — «Տոտենհեմ»՝ 1:3 (տեսանյութ)

Ջորդան Թոմփսոն, 53 — Գարեթ Բեյլ, 22, Բեն Դևիս, 70, Հարի Քեյն, 81

Թողնել մեկնաբանություն
Total Page Visits: 82 - Today Page Visits: 1