Օմբուդսմեն. Ադրբեջանի ագրեսիան առնվազն 2 մլրդ դոլարի ուղիղ վնաս է հասցրել Արցախին — ARUSHANYAN TV
  • Пн. Янв 25th, 2021

ARUSHANYAN TV

MEDIA | NEWS | BLOG | TV |

Օմբուդսմեն. Ադրբեջանի ագրեսիան առնվազն 2 մլրդ դոլարի ուղիղ վնաս է հասցրել Արցախին

Ադրբեջանի ագրեսիան առնվազն 2 մլրդ դոլարի ուղիղ վնաս է հասցրել Արցախին: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է Արտակ Բեգլարյանը, ով այսօր լքում է Արցախի օմբուդսմենի պաշտոնը:

Ընդ որում, դեռ չեն հաշվարկել Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներում վնասը:

 

Բեգլարյանի խոսքով՝ վնասվել կամ փլուզվել են ավելի քան 15 հազար բնակարաններ, 4 հազար հանրային օգտագործման օբյեկտներ եւ ենթակառուցվածքներ, այդ թվում՝ դպրոցներ եւ հիվանդանոցներ, 2500 միավոր տրանսպորտ: «Հաշվարկներն ավելի քան համեստ են: Վնասը շատ լուրջ է: Միայն ուղիղ վնասը գերազանցում է 2 մլրդ դոլարը»,-նշել է նա:

Պատասխանելով Ադրբեջանի ղեկավարության հայտարարությանը, թե Ադրբեջանին 50 մլրդ դոլարի վնաս է հասցվել, Բեգլարյանը նշել է, որ Ադրբեջանն այդ հարցն օգտագործում է քարոզչական նպատակով, բանակցություններում ճնշում գործադրելու համար: «Ռազմական գործողությունների ընթացքում, այդ թվում 90-ականներին, կողմերը մեծ նյութական վնաս եւ կորուստներ են կրել: Դա ակնհայտ է: Եթե Ադրբեջանը խոսում է վնասի մասին, ապա պետք է խոսի փոխադարձ վնասի մասին: Հայաստանի եւ Արցախի իշխանություններն այդ առումով պետք է աշխատեն հակադարձ ապացույցներ պատրաստելու համար: Ինչ վերաբերում է միջազգային դատական ատյաններ դիմելուն, ապա նման տեսակի ու ծավալի հայցեր չեմ հանդիպել եւ իրատեսական չեն թվում»,-նշել է Արտակ Բեգլարյանը:

Թողնել մեկնաբանություն
Total Page Visits: 126 - Today Page Visits: 1