Երկրին մոտենում է երեք «պոտենցիալ վտանգավոր» երկնաքար — ARUSHANYAN TV
  • Пт. Янв 22nd, 2021

ARUSHANYAN TV

MEDIA | NEWS | BLOG | TV |

Երկրին մոտենում է երեք «պոտենցիալ վտանգավոր» երկնաքար

ՆԱՍԱ-ն հայտնել է երեք «պոտենցիալ վտանգավոր» երկնաքարի՝ Երկիր մոլորակին մոտենալու մասին, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:

Հաշվարկների համաձայն՝ տիեզերական քարերը բարեհաջող կանցնեն Երկրի հարեւանությամբ դեկտեմբերի 25-ին: Դրանցից ամենամեծը գտնվում է շուրջ երեք միլիոն կիլոմետր հեռավորության վրա, դրա տրամագիծը ենթադրաբար կազմում է շուրջ 200 մետր: Երկնաքարը, որը հայտնի է 501647 (2014 SD224) անունով, վերջին անգամ մոտեցել է Երկրին 2020 թվականի հունվարին: Հաջորդ անգամ այն կանցնի մեր մոլորակի հարեւանությամբ 2021 թվականի դեկտեմբերին:

ՆԱՍԱ-ն ներառում է «պոտենցիալ վտանգավոր» երկնաքարերի խմբի մեջ բոլոր տիեզերական օբյեկտները, որոնք գտնվում են 0,05 աստղաբանական միավորի սահմանում, եւ ունեն ավելի քան 460 ֆուտ տրամագիծ (շուրջ 140 մետր):

Թողնել մեկնաբանություն
Total Page Visits: 29 - Today Page Visits: 1