Հերոսի մայրիկի հրապարակած «Հավերժս» հուզիչ հոլովակը՝ նվիրված հերոս որդու 20-ամյակին — ARUSHANYAN TV
  • Чт. Янв 21st, 2021

ARUSHANYAN TV

MEDIA | NEWS | BLOG | TV |

Հերոսի մայրիկի հրապարակած «Հավերժս» հուզիչ հոլովակը՝ նվիրված հերոս որդու 20-ամյակին

Հերոսի մայրիկի հրապարակած «Հավերժս» հուզիչ հոլովակը՝ նվիրված հերոս որդու 20-ամյակին

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, այսօր մեր անմահացած հերոսներից մեկի՝ պայծառ ու արևոտ երիտասարդ Հայկ Սահակյանի ծննդյան օրն է:


«Հավերժս.» անմահացած հերոս Հայկ Սարգսյանի մայրն անչափ հուզիչ հոլովակ է հրապարակել որդու ծննդյան օրվա առիթով

Հայկը, որ մտերիմների շրջանակներում առավելաբար Ռիժիկ անունով էր հայտնի, ցшվոք սրտի, իր քսանամյակին ներկա չէ:

Նա այլևս հայրենիքի հերոսների, անմահ նահատակների շարքերում է՝ երկնքում, ինչպես ինքն է բանակ գնալուց առաջ ընկերներին ասել՝ որպես պահապան հրեշտակ:



Հոլովակում Հայկի տարբեր տարիների ծննդյան տարեդարձների լուսավոր ու երջանիկ կադրերն են՝ ի մի բերված մի տեղում: Հոլովակից պայծառություն է ճառագում, որը կարող էր շարունակվել նաև այս տարի, եթե չլիներ չարաբաստիկ պատերազմը:

Այս տարի Հայկի ընկերները գիշերն անց են կացրել իրենց սիրելի ընկերոջ սառը շիրմաքարի մոտ՝ փորձելով ջերմացնել նրան իրենց ներկայությամբ:

Հայկի մայրիկի հրապարակած «Հավերժս» մեկնաբանությամբ գեղեցիկ ու հուզառատ հոլովակը՝ նվիրված հերոս որդու քսանամյակին, ներկայացնում ենք ստորև:


Հոլովակը՝ ստորև․

Թողնել մեկնաբանություն
Total Page Visits: 171 - Today Page Visits: 2