«Ասում են՝ սա իմ լավագույն երգն է լինելու». Արամ MP3-ն և Ֆելիքս Խաչատրյանը նոր տեսահոլովակ են նկարահանել — ARUSHANYAN TV «Ասում են՝ սա իմ լավագույն երգն է լինելու». Արամ MP3-ն և Ֆելիքս Խաչատրյանը նոր տեսահոլովակ են նկարահանել — ARUSHANYAN TV
  • Ուր. Փտր 26th, 2021

ARUSHANYAN TV

MEDIA | NEWS | BLOG | TV |

«Ասում են՝ սա իմ լավագույն երգն է լինելու». Արամ MP3-ն և Ֆելիքս Խաչատրյանը նոր տեսահոլովակ են նկարահանել

Արամ MP3-ն և Ֆելիքս Խաչատրյանն Անկախության տոնին ընդառաջ լսարանին կներկայացնեն իրենց նոր աշխատանքը: Երգը կոչվում է «Քոչարի»: Tert.am Life–ի հետ զրույցում Արամն առանձին ոգևորությամբ պատմեց աշխատանքի մասին, որից մեծ սպասումներ ունի:

«Շատ սիրուն տեսահոլովակ է սպասվում: Ռեժիսոր Արամայիս Հայրապետյանը շատ համեստ է իր արած գործերի մասին խոսելիս, երբ ինքն ասում է՝ լավ է լինելու, արդյունքը տեսնելիս իմ ոգևորովածության աստիճանը մաքսիմալի վրա է լինում: Երբեք բարձր գնահատական չի տալիս, բառերը չի շռայլում, բայց կյանքում առաջին անգամ ասաց՝ Արամ, սիրուն ա լինելու: Ես պատկերացնում եմ՝ ինչ է սպասվում, որ նման կերպ արտահայտվեց»,- ոգևորությամբ ասաց երգիչն ու հավելեց, որ նկարահանումներն արել են Ախթալայում:

Այնտեղ տեսահոլովակ նկարահանելու որոշում կայացրել են երգչի համացանցային նոր նախագծի՝ VELO MP3-ի շրջանակում հեծանվով Ախթալա հասնելուց հետո. «Սիրահարվեցինք Ախթալային ու հասկացանք, որ տեսահոլովակն էնտեղ ենք նկարահանելու: Տեսահոլովակում նկարահանվել են ինչպես տեղացիներ, այնպես էլ դերասաններ, պարողներ: Շատ մեծ քասթինգ ենք արել»:

Երգիչն ասաց, որ ավելի վաղ պետք է ներկայացնեին այս աշխատանքը , սակայն հետաձգեցին արտակարգ դրության պատճառով, քանի որ նկարահանումները շատ մասշտաբային էին: Արամի խոսքով՝ երգն այնպիսին է, որ չէին կարող ուղղակի տեսահոլովակ նկարահանել:

«Բառերը գրել են 2 հզորներով՝ Ավետ Բարսեղյանն ու Ֆելիքս Խաչատրյանը, երաժշտությունը ես եմ գրել, գործիքավորուն արել է Նիկ Էգիբյանը: Երգը կոչվում է «Քոչարի»: Որոշել ենք մի փոքր նոր շունչ տալ, միաժամանակ, նոր սերնդին պատմել՝ իրականում ինչ է Քոչարին, ինչ իմաստ ունի, ինչի համար են պարում: Փորձել ենք նոր սերնդին փոխանցել այն ինֆորմացիան, որը ժամանակին մեզ են փոխանցել: Աշխատանք է, որը պիտի սերունդներին տանք»,- ասաց երգիչը:

Աշխատանքի մասին առաջին արձագանքները շատ են ոգևորել Արամին: «Կարանտինի ընթացքում շատ մարդկանց ցույց տվեցի երգը: Նրանք, ովքեր արդեն լսել են այն, ասում են, որ իմ լավագույն երգն է լինելու: Տա Աստված, այդպես էլ լինի: Ես պրեմիերաներին միշտ այնպես եմ սպասում, կարծես երեխաս է ծնվելու: Հուզմուքով ու սպասումներով եմ: Տեսնենք՝ լսարանն ինչպես կընդունի: Ամեն դեպքում այնպիսի երգ է, որը հասանելի կլինի բոլորին»,- ասաց Արամը ու հույս հայտնեց, որ այն հիթ կդառնա:

Տեսահոլովակի նկարահանումների ընթացքում Արամի կողքին են եղել իր թիմի անդամները, որոնք մշտական աշխատախումբ են դարձել և, իհարկե, կինը՝ Աննան, ով ամեն հարցում աջակցում է ամուսնուն:

«Սովորաբար նման նկարահանումներից հետո շատ հոգնած ու ջարդված ենք լինում: Այս անգամ ամեն ինչ շատ սահուն անցավ: Վերադարձից հետո էլ հոգնած չէինք: Ես սնահավատ չեմ, բայց դա էլ ստիպում է հավատալ, որ հաջողակ աշխատանք է լինելու»,- ասաց երգիչը:

ՀեղինակԱմալյա Հովհաննիսյան

Նյութի Սկզբնաղբյուրը՝ tert.am

Թողնել մեկնաբանություն
Total Page Visits: 116 - Today Page Visits: 1

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով