Էրդողանը վիրավորվել է ընդդիմադիր պատգամավորից եւ դատարան դիմել — ARUSHANYAN TV
  • Вс. Янв 17th, 2021

ARUSHANYAN TV

MEDIA | NEWS | BLOG | TV |

Էրդողանը վիրավորվել է ընդդիմադիր պատգամավորից եւ դատարան դիմել

Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դատական հայց է ներկայացրել խորհրդարանական ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության ղեկավարի տեղակալ Օզգյուր Օզելին 250 000 թուրքական լիրայի չափով, հաղորդում է Hurriet

Էրդողանը համարում է, որ Օզելը «վիրավորել է» նրան խորհրդարանում անցած շաբաթ իր ելույթի ժամանակ: Բողոքի մեջ, որը ներառում է Օզելի խոսքերը, ասվում է, որ պատգամավորն ու նրա կուսակցությունը նույնականացրել են Էրդողանին՝ որպես «դիկտատոր»՝ նախագահին վիրավորելու մտադրությամբ:

«Ինչպես հայտնի է, նախքան 2016 թվականին պետական հեղաշրջման փորձը FETÖ ահաբեկչական կազմակերպության ղեկավարության կողմից ծավալվել էր լայնամասշտաբ արշավ նախագահի նկատմամբ «միանձնյա դիկտատորի» ընկալում ձեւավորելու նպատակով»,-ասված է հայցադիմումի մեջ:

Էրդողանը մեղադրել է ընդդիմադիր կուսակցությանն ու դրա անդամ օրենսդիրներին, որ նրանք սատարում են այդ արշավն ու ձեռնարկել են ակտիվ ջանքեր նախագահի մասին այդ ընկալումը ստեղծելու ուղղությամբ:

Թողնել մեկնաբանություն
Total Page Visits: 73 - Today Page Visits: 1