Գինցբուրգը հայտարարել է, որ «Սպուտնիկ V»-ն կպաշտպանի կորոնավիրուսի նոր հիմնամանրէից — ARUSHANYAN TV
  • Чт. Янв 21st, 2021

ARUSHANYAN TV

MEDIA | NEWS | BLOG | TV |

Գինցբուրգը հայտարարել է, որ «Սպուտնիկ V»-ն կպաշտպանի կորոնավիրուսի նոր հիմնամանրէից

ԵՐԵՎԱՆ, 21 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:

«Սպուտնիկ V»-ն կպաշտպանի COVID-19-ի նոր տարբերակից, որը հայտնաբերվել Է Մեծ Բրիտանիայում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՌԻԱ Նովոստիին հայտարարել Է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը մշակած Գամալեայի կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Գինցբուրգը:

«Իհարկե, կպաշտպանի…Ոչ մի ցուցմունք չկա, որ չի պաշտպանի»,-ասել Է նա:

Ավելի վաղ Միացյալ Թագավաարությունում հայտնաբերել են SARS-CoV-2 կորոնավիրուսի նոր մուտացիա: Դեկտեմբերի 19-ին Բրիտանիայի շնչուղիների նոր եւ առաջացող վիրուսային սպառնալիքների կոնսուլտացիոն խորհուրդը հաստատել Է, որ հիմնամանրԷն տարածվում Է շատ արագ եւ բնակչությունից Էլ ավելի մեծ զգուշություն Է պահանջում: Թեեւ վիրուսի նոր տարբերակը, ըստ նախնական տվյալների, կարող Է սովորականից 70 տոկոսով ավելի վարակիչ լինել, դեռ ոչ մի բան չի խոսում այն մասին, որ այն ավելի վտանգավոր Է մահացության կամ հոսպիտալացման տեսակետից:

30-ից ավելի երկրներ արդեն դադարեցրել կամ սահմանափակել են Մեծ Բրիտանիայի հետ տրանսպորտային հաղորդակցությունը: Առանձին պետություններ, այդ թվում՝ Հունաստանը եւ Կիպրոսը, պարտադիր կարանտին են սահմանել Մեծ Բրիտանիայից ժամանած բոլոր ավիաուղեւորների համար:

Ռուսաստանը թռիչքները դադարեցնում Է մեկ շաբաթով: «Սպուտնիկ V»-ն աշխարհում գրանցված առաջին պատվաստանյութն Է COVID-19-ի կանխարգելման համար, այն մշակվել Է Գամալեյայի անվան համաճարակաբանության եւ մանրԷաբանության ազգային հետազոտական կենտրոնում (ՀՄԱՀԿ)՝ Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի (ՌՈւՆՀ) հետ համատեղ:

Պատվաստանյութն ստեղծվել Է մարդու ադենովիրուսային վեկտորների բազայի վրա եւ ստացել «Սպուտնիկ V» անվանումը: Դա լուծույթ Է միջմկանային ներարկման համար, որի կարեւոր առավելություններ են անվտանգությունը, արդյունավետությունը եւ երկարաժամկետ բացասական հետեւանքների բացակայությունը: Պլանավորում են պատվաստել երկու փուլով՝ երեք շաբաթ ընդմիջումով: Այսպիսի սխեման, հայտարարել են առողջապահության նախարարությունում, թույլ Է տալիս իմունիտետ ձեւավորել մինչեւ երկու տարի ժամկետով, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Թողնել մեկնաբանություն
Total Page Visits: 121 - Today Page Visits: 1