Պուտինը ռուս խաղաղապահներին համարում է Ղարաբաղում անվտանգության երաշխավորը — ARUSHANYAN TV
  • Вс. Янв 24th, 2021

ARUSHANYAN TV

MEDIA | NEWS | BLOG | TV |

Պուտինը ռուս խաղաղապահներին համարում է Ղարաբաղում անվտանգության երաշխավորը

ԵՐԵՎԱՆ, 21 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ



Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուս խաղաղապահներին համարում է անվտանգության երաշխավոր: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

«Ռուս խաղաղապահները դարձել են Ղարաբաղում անվտանգության երաշխավոր: Նրանք վտանգում են իրենց կյանքը, որպեսզի վերադարձնեն տեղի խաղաղ կյանքը»,- ասել է Պուտինը:

Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների միջև նոյեմբերի 9-ին ստորագրված համատեղ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղում տեղակայվել են ռուս խաղաղապահներ:

Թողնել մեկնաբանություն
Total Page Visits: 131 - Today Page Visits: 1