Բերման է ենթարկվել Գորիսի քաղաքապետը` Առուշ Առուշանյանը ձերբակալվել է — ARUSHANYAN TV
  • Вс. Янв 17th, 2021

ARUSHANYAN TV

MEDIA | NEWS | BLOG | TV |

Բերման է ենթարկվել Գորիսի քաղաքապետը` Առուշ Առուշանյանը ձերբակալվել է

Քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննություն է տարվում՝ Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի կողմից օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաք կազմակերպելու և անցկացնելու փորձ կատարելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Այսօր՝ դեկտեմբերի 21-ին ոստիկանության Սյունիքի մարզային վարչության Գորիսի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 34-2251 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Նույն օրը` ժամը 06:30-ին, Առուշանյանը ձերբակալվել է՝ օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաք կազմակերպելու և անցկացնելու փորձ կատարելու կասկածանքով:

Քրեական գործն ընդունվել է Քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթ, կատարվում է նախաքննություն:



Կոմիտեն հիշեցնում է, որ ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում են քննվում նաև Գորիս համայնքի ղեկավարի կողմից թույլ տրված առերևույթ հանցագործությունների դեպքերի առթիվ 2019թ. մայիսի 25-ին ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 308-րդ հոդվածի 2-րդ մասով, 2019թ. նոյեմբերի 11-ին ՀՀ քրեական օրենսգրքի 3152-րդ հոդվածով, 2020թ. մարտի 18-ին ՀՀ քրեական օրենսգրքի 133-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով, 322-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցված քրեական գործերը:

Վարչապետը, հիշեցնենք, ուրբաթ օրը հայտարարեց, որ երկուշաբթի աշխատանքային օրը կանցկացնի Սյունիքի մարզում, կայցելի Գորիս, Կապան, Մեղրի։

Այդ կապացությամբ երեկ կեսգիշերին մոտ Առուշանյանը Ֆեյսբուքի իր էջում հանդես էր եկել կոչով՝ հորդորելով գորիսեցիներին առավոտյան ժամը 6-ին հավաքվել քաղաքի Գրիգոր Տաթևացու անվան հրապարակում և այնտեղից շարժվել Սյունիքի դարպասներ՝ «արգելելու հայոց հողը օտարող, Սյունիքի երբեմնի անառիկությունը խաթարող «վարչապետի» մուտքը Սյունիքի մարզ։

Ավելի վաղ Ազատություն ռադիոկայանը  — գրել էր:

Բերման է ենթարկվել Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը, «Ազատության»-ը փոխանցեցին նրա տեղակալները: Պատճառներն առայժմ հայտնի չեն, ոստիկաննությունը դեռ չի պարզաբանում։

Վարչապետն ուրբաթ օրը հայտարարեց, որ երկուշաբթի աշխատանքային օրը կանցկացնի Սյունիքի մարզում, կայցելի Գորիս, Կապան, Մեղրի։

Այդ կապացությամբ կեսգիշերին մոտ Առուշանյանը Ֆեյսբուքի իր էջում հանդես էր եկել կոչով՝ հորդորելով գորիսեցիներին առավոտյան ժամը 6-ին հավաքվել քաղաքի Գրիգոր Տաթևացու անվան հրապարակում և այնտեղից շարժվել Սյունիքի դարպասներ՝ «արգելելու հայոց հողը օտարող, Սյունիքի երբեմնի անառիկությունը խաթարող «վարչապետի» մուտքը Սյունիքի մարզ։

Տեղեկություն կա, որ ոստիկանական ուժեր են բերվել Սյունիք։



Աղբյուրը՝ Ազատություն ԹՎ

Թողնել մեկնաբանություն
Total Page Visits: 126 - Today Page Visits: 2