Վարչապետը վստահեցնում է՝ գնում է Սյունիք ոչ թե կրքեր բորբոքելու, այլ՝ սյունեցիների աչքերին ուղիղ նայելով հարցերին պատասխանելու — ARUSHANYAN TV
  • Пн. Янв 18th, 2021

ARUSHANYAN TV

MEDIA | NEWS | BLOG | TV |

Վարչապետը վստահեցնում է՝ գնում է Սյունիք ոչ թե կրքեր բորբոքելու, այլ՝ սյունեցիների աչքերին ուղիղ նայելով հարցերին պատասխանելու

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր մեկնում է Սյունիք։

Սյունիքի ճանապարհից վարչապետն ուղիղ հեռարձակմամբ հայտարարեց՝ իր այցի նպատակը ոչ թե կրքեր բորբոքելն է, այլ հակառակը՝ սյունեցիների աչքերին ուղիղ նայելն ու նրանց հարցերին պատասխանելն է։

«Սյունիքի մարզ այցելելու իմ որոշումն ամենևին էլ կրքեր բորբոքելու համար չէ։ Ընդհակառակը՝ ես նախ Սյունիքի մարզ գալու որոշումը կայացրել եմ գալու և սյունեցիների նկատմամբ իմ հարգանքի և գնահատանքի տուրքը մատուցելու, երկրորդն՝ առավել կարևորը, ուղիղ ձեր աչքերի մեջ նայելով ձեր հարցերին պատասխանելու, անհրաժեշտ բացատրություններ տալու։ Ես որոշակի համոզմունք ունեմ, որ ձեր տված հարցերին ի վիճակի կլինեմ պատասխանել, ձեր կասկածները փարատել, եթե այսպիսի համոզմունք չունենայի, նման որոշում չէի կայացնի։ Իմ նպատակը ոչ թե կրքեր բորբոքելն է, իրավիճակը գրգռելն է, մեր վերքերին աղ լցնելն է, այլ ես գալիս եմ ձեր աչքերի մեջ ուղիղ նայելու, ձեր հարցերին պատասխանելու», — հայտարարեց Փաշինյանը։

Վարչապետը կոչ արեց առանց այն էլ լարված այս իրավիճակում կրքեր չբորբոքել՝ վերահաստատելով՝ «Հայաստանի տարածքից ոչ մի միլիմետր հող կամ տարածք չի զիջվել»։

Նշենք, որ երեկ կեսգիշերին մոտ Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը Ֆեյսբուքի իր էջում հանդես էր եկել կոչով՝ հորդորելով գորիսեցիներին առավոտյան ժամը 6-ին հավաքվել քաղաքի Գրիգոր Տաթևացու անվան հրապարակում և այնտեղից շարժվել Սյունիքի դարպասներ՝ «արգելելու հայոց հողը օտարող, Սյունիքի երբեմնի անառիկությունը խաթարող «վարչապետի» մուտքը Սյունիքի մարզ։

Առուշանյանն այսօր բերման է ենթարկվել։

Թողնել մեկնաբանություն
Total Page Visits: 98 - Today Page Visits: 1