Պուտինը հայերին՝ ձեզ ով էր ասում դուրս գայիք — ARUSHANYAN TV
  • Ср. Янв 20th, 2021

ARUSHANYAN TV

MEDIA | NEWS | BLOG | TV |

Պուտինը հայերին՝ ձեզ ով էր ասում դուրս գայիք

Իր ավանդական մեծ ասուլիսում ՌԴ նախագահ Պուտինն ասել էր, որ կողմերը պետք է կանգնեն այն դիրքերում, որտեղ եղել են եռակողմ համաձայնագրի ստորագրման պահին։

Նրան հարցրել էին Ղարաբաղում հրադադարի խախտման մասին, երբ Հադրութի հայկական վերահսկողության տակ մնացած գյուղերի դեմ թուրքերի հարձակումից եւ ռուս խաղաղապահների հայտնվելուց հետո այդ գյուղերը հանձնվեցին թուրքերին։



Դրանից հետո սկսեց Հայաստանի սահմանի «դեմարկացիան», Սյունիքում նույնպես կողմերը չմնացին իրենց դիրքերում, թուրքերը առաջ եկան, կրկին ռուս զինծառայողների ներկայությամբ գծվում է «նոր սահմանը», ինչպես ասել է դաշնակցական ղեկավարներից մեկը։

Պուտինի հայտարարությանն իհարկե կարելի է վերապահումներով մոտենալ, քանի որ թե եռակողմ հայտարարությունը, թե դրա խախտումները ռուս-թուրքական համաձայնություններ են ընդդեմ Հայաստանի, եւ դա պետք է իրականացվի Ռուսաստանի վրայից ամբողջ պատասխանատվությունը հանելով։

Դրան են լծված ՌԴ պետական ու ոչ պետական պրոպագանդան, հրեական ու հայկական ազգանուններով պրոպագանդիստները, իշխող խմբակն ու հայկական 17-ի ձեւաչափը, կավեենի խեղկատակներն ու սերիալային «մտավորականները», հնգամյա պլանի այլ առաջավորներ։



Այս տրամաբանությամբ, կասկած չկա, որ մի օր էլ Պուտինը, կամ առաջիկայում նրա ժառանգորդը դիմի հայերին՝ ձեզ ով էր ասում դուրս գայիք, ինչու չկռվեցիք, շատ էլ ինչ որ խելագար ինչ որ թղթի կտոր էր ստորագրել, բա ուր էր հայ ժողովուրդը։

Այս պարագային արդեն վերապահումներ չկան եւ չեն կարող լինել՝ սուգ-ցեղասպանություն-Ռուսաստան եռամիասնության մեջ մակաբուծող երեւանյան «իսթեբլիշմենտին» հեռացնելու պարտքը հայ ժողովրդինն է՝ իր իրավունքները վերադարձնելու ճանապարհին։

Աղբյուր՝ Lragir.am

Թողնել մեկնաբանություն
Total Page Visits: 252 - Today Page Visits: 1