Մալխաս Ամոյան. Թուրքի նկատմամբ հաղթանակս նվիրում եմ պատերազմում զոհված, վիրավորված, մասնակցած բոլոր զինվորներին. sport.news.am — ARUSHANYAN TV
  • Ср. Янв 20th, 2021

ARUSHANYAN TV

MEDIA | NEWS | BLOG | TV |

Մալխաս Ամոյան. Թուրքի նկատմամբ հաղթանակս նվիրում եմ պատերազմում զոհված, վիրավորված, մասնակցած բոլոր զինվորներին. sport.news.am



Աշխարհի գավաթում թուրքի նկատմամբ տարածս հաղթանակը նվիրում եմ Արցախյան պատերազմում զոհված, վիրավորված, կռված բոլոր զինվորներին: Շնորհակալություն նրանց կյանքի գնով հայրենիքը պաշտպանելու համար:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում տեղի ունեցած հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի անհատական գավաթի խաղարկությունում 72 կգ քաշայինների պայքարում արծաթե մեդալ նվաճած Մալխաս Ամոյանը:

2018թ. աշխարհի ու 2019թ. Եվրոպայի երիտասարդական չեմպիոնն աշխարհի գավաթում 4 գոտեմարտ անցկացրեց: Եզրափակիչի ճանապարհին երիտասարդ ըմբիշը հաղթեց 2016թ. Եվրոպայի փոխչեմպիոն, Եվրոպայի եռակի բրոնզե մեդալակիր, սերբ Ալեքսանդր Մաքսիմովիչին (6:0), երկրորդ գոտեմարտում 1 րոպե 47 վայրկյանում տպավորիչ հաղթանակ տարավ մոլդովացի Վալենտին Պետիչի նկատմամբ (12:0), կիսաեզրափակիչում շանս չտվեց թուրք Չենգիզ Արսլանին (7:0):

Եզրափակիչում Ամոյանը մրցեց 2016թ. աշխարհի ու 2017թ. Եվրոպայի չեմպիոն, 33-ամյա հունգարացի Բալինտ Կորպաշիի հետ եւ մրցակցի վերջին միավորի առավելությամբ պարտվեց 1:1 հաշվով:

Մալխաս, շնորհավորում եմ արծաթե մեդալ նվաճելու կապակցությամբ: Եզրափակիչում շատ մոտ էիր ոսկե մեդալին: Ի՞նչը խանգարեց քեզ հաղթանակի համար:

Ավելի ուրախ կլինեի, որ կարողանայի ոսկե մեդալ նվաճել: Իմ թերության պատճառով սխալ մոտեցա եւ պարտվեցի: Հունգարացու հետ ցանկանում էի 4 միավորանոց հնարք կատարել, ճիշտ չմոտեցա եւ արդյունքում ոչ մի միավոր չվաստակեցի:

Այնպես չի, որ հաղթանակի համար ինձ ինչ-որ բան խանգարեց: Կարող էի նրան հաղթել, ուղղակի սխալն իմն էր, այդ պատճառով զիջեցի: Միայն իմ մեղքի բաժինն է, որ ոսկե մեդալը չնվաճեցի:

Բելգրադի մրցագորգում 4 գոտեմարտ անցկացրիր: Ո՞րն էր ամենատպավորիչը քեզ համար:

Ամենատպավորիչն ու կարեւորն ինձ համար թուրքի հետ գոտեմարտն էր կիսաեզրափակիչում: Այս գոտեմարտն այն առումով եմ առանձնանում, որ կարեւոր էր ոչ միայն ինձ համար, այլեւ իմ ազգի: Երբ գոտեմարտից առաջ տեսա, թե ինչպես են սպասում թուրքի հետ պայքարին, ինչպես են ինձ երկրպագում, ոգեւորում, ավելի մեծ պատասխանատվությամբ տրամադրվեցի: Ինձ համար կարեւոր էր հաղթել: Պատերազմից հետո այդ հաղթանակը առավել քան պետք էր: Գիտակցում էի, որ պետք է իմ ձեռքը բարձրանա այդ գոտեմարտի ավարտին, քանի որ այդ փոքր հաղթանակով ինչ-որ չափով կարողանալու եմ ուրախացնել իմ ժողովրդին: Պարտավորվածությունս շատ մեծ էր, ճիշտ կարողացա տրամադրվել, մարզիչների հրանահանգը ճիշտ կատարել ու հաղթեցի:

Շատ ծանր ու պատասխանատու գոտեմարտ էր: Թուրքը տիտղոսակիր ըմբիշ էր, բավական ուժեղ, հասկանում էի, որ բարդ է լինելու նրան հաղթելը: Ծանր էր նաեւ հոգեբանական առումով:

Ինչպե՞ս էի քեզ զգում մրցագորգում պատերազմից հետո:



Ընկճված էինք բոլորս: Նախ կորոնավիրուսի պատճառով այս տարի հնարավորություն չունեցանք լիարժեք մարզվել, մարզադահլիճներն էին փակ, տնային պայմաններում էինք ֆիզիկական մարզավիճակ պահում, դրսում էինք մարզվում, բայց գորգային մարզումներ գրեթե չէինք անում: Երբ արդեն հնարավորություն ունեցանք վերսկսել մարզումները, պատերազմը սկսվեց եւ նորից ամեն ինչ գլխիվայր շուռ եկավ: Մարզումների գնում էինք, բայց օրերով չէինք կարողանում կենտրոնանալ, բոլորիս ուշադրությունը, միքտը առաջնագծում էր: Շատ դժվար ու ծանր օրեր ենք անցել, ծանր ապրումներ ունեցել, շատ հարազատ ընկերներ ենք կորցրել այս պատերազմում եւ այդ ամենն ուղիղ կերպով ազդում էր բոլորիս հոգեվիճակի վրա: Ես, ամբողջ թիմը շատ ընկճված էինք պատերազմի պատճառով: Շնորհակալ եմ հավաքականի մարզիչներին, անձնական մարզիչներիս, հորեղբայրներիս՝ մեզ հետ այդ օրերին ճիշտ աշխատանք, զրույցներ կատարելու, հոգեպես հասկանալու ու օգնելու համար:

Շարունակությունը՝ այստեղ



Թողնել մեկնաբանություն
Total Page Visits: 151 - Today Page Visits: 1