«Գահերի խաղի» ստեղծողները նոր սերիալ են նկարահանելու։ — ARUSHANYAN TV «Գահերի խաղի» ստեղծողները նոր սերիալ են նկարահանելու։ — ARUSHANYAN TV
  • Կիր. Փտր 28th, 2021

ARUSHANYAN TV

MEDIA | NEWS | BLOG | TV |

«Գահերի խաղի» ստեղծողները նոր սերիալ են նկարահանելու։

«Գահերի խաղի» շոուրաններներ Դեւիդ Բենիոֆը եւ Դ.Բ.Ուայսը Netflix-ի համար նոր սերիալ են նկարահանելու «Երեք մարմինների առաջադրանքը» չինական ֆանտաստիկ եռերգության հիման վրա:

Այդ մասին հաղորդել է Fox News-ը: Ստեղծագործության հեղինակը Լյու Ցիսինն է:

Նրանում պատմվում է այլմոլորակային քաղաքակրթության հետ մարդկության առաջին շփման մասին: Սցենարիստներն իրենք մամուլի տեղեկագրում այդ գիրքը համարել են ամենահավակնոտ գիտական ֆանտաստիկան, որն իրենց վիճակվել Է կարդալ:

«Ամեն բան սկսվում է երկնագույն փոքր մոլորակի վրա կյանքից եւ ավարտվում աշխարհի հեռավոր մասերում: Մենք չենք համբերում մինչեւ որ այդ պատմությունն Էկրանի համար հարմարեցվի»,-հայտարարել են Բենիոֆը եւ Ուայսը:

Նախագծի եւս մեկ սցենարիստը կդառնա Ալեքսանդր Վուն («Ահաբեկչություն»):

Գրքի հեղինակը նույնպես ժապավենի արտադրությանն է հետեւելու որպես խորհրդատու: «Ես մեծ հարգանքով եմ վերաբերվում կրեատիվ թիմին, որն զբաղվելու է հեռուստաԷկրանի համար «Երեք մարմինների առաջադրանքի» հարմարեցմանը»,-հայտարարել է Ցիսինը: 2019 թվականի օգոստոսին «Գահերի խաղի» սցենարիստները Netflix-ի հետ 200 միլիոն դոլարի պարտավորագիր են կնքել, որ կոնտենտ են արտադրելու բացառապես սթրիմինգային ծառայության համար:

Նյութի աղբյուրը՝ 1in.am

Թողնել մեկնաբանություն
Total Page Visits: 94 - Today Page Visits: 1

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով