Բեյրութի նավահանգստի տարածքում դեռեւս պայթյունավտանգ նյութեր են մնում — ARUSHANYAN TV
  • Вт. Ноя 24th, 2020

ARUSHANYAN TV

НОВОСТИ | БЛОГ | ТВ

Բեյրութի նավահանգստի տարածքում դեռեւս պայթյունավտանգ նյութեր են մնում

Сен 3, 2020

Բեյրութի նավահանգստի տարածքում դեռեւս պայթյունավտանգ նյութեր են մնում, մաքսային ծառայությանը դրանք Լիբանանի մայրաքաղաքից հանելու հայտ է ուղարկվել, հինգշաբթի մամուլի ասուլիսում ասել է ծովային նավահանգստի տնօրեն Բասեմ Քեյսին, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

«Մինչ այժմ նավահանգստում պայթյունավտանգ նյութեր են մնում: Մենք նամակ ենք ուղարկել իրավասու մարմիններին եւ պահանջել ենք մաքսային ծառայությունից դրանք դուրս բերել», — Քեյսիի խոսքերն է մեջբերում «Էլ Նաշրա» լիբանանյան ինտերնետային լրատվական պորտալը:

Բեյրութի նավահանգստի տնօրենը նաեւ հայտնել է, որ մտադիր է երկուշաբթի դատական հայց ներկայացնել նավահանգստից դեռ չհանված պայթուցիկ նյութերի չպարզված տերերի դեմ։

Օգոստոսի 4-ին Բեյրութի նավահանգստի տարածքում հզոր պայթյուն էր որոտացել: Ավերվել կամ վնասվել էին հարյուրավոր տներ եւ մեքենաներ, Լիբանանի մայրաքաղաքի շատ թաղամասերում ապակիներ էին կոտրվել, որոշ շենքեր ամբողջությամբ փլուզվել էին: Իշխանությունների խոսքերով՝ պայթյունի պատճառը 2014-ին մաքսային ծառայության կողմից բռնագրավված եւ պահեստում պահվող 2750 տոննա ամոնիումի նիտրատն էր: Զոհվել է 190 մարդ, ավելի քան 6000 մարդ վիրավորվել է: Լիբանանի մայրաքաղաքը աղետի գոտի է ճանաչվել, քաղաքում մինչեւ սեպտեմբերի 19-ը արտակարգ դրություն է մտցվել:

Նյութի աղբյուր` www.yerkir.am

Թողնել մեկնաբանություն
Total Page Visits: 103 - Today Page Visits: 1

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *