ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրամանը՝ «Պարեկ» որակավորման պետական կրթական չափորոշչի վերաբերյալ — ARUSHANYAN TV
  • Вт. Ноя 24th, 2020

ARUSHANYAN TV

НОВОСТИ | БЛОГ | ТВ

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրամանը՝ «Պարեկ» որակավորման պետական կրթական չափորոշչի վերաբերյալ

Сен 3, 2020

 

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրամանը՝ «Պարեկ» որակավորման պետական կրթական չափորոշչի վերաբերյալ

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը հունիսի 19-ին հրաման է ստորագրել, նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության, ոստիկանական գործ մասնագիտության «Պարեկ» որակավորման պետական կրթական չափորոշիչը հաստատելու մասին, որում ասվում է.

«1. Հաստատել նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 1032.01.4 «Ոստիկանական գործ» մասնագիտության 1032.01.02.4 «Պարեկ» որակավորման պետական կրթական չափորոշիչը՝ համաձայն հավելվածի:

2. Նախարարության նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության և իրավաբանական վարչությունների պետերին` սահմանված կարգով հրամանը ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն:

3. Սույն հրամանի կատարման վերահսկողությունը հանձնարարել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանին:

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

ԳԼՈՒԽ 1 

ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԿՐԹՈՒԹՅԱՆ 1032.01.4 «ՈՍՏԻԿԱՆԱԿԱՆ ԳՈՐԾ» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ 1032.01.02.4 «ՊԱՐԵԿ» ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉ

1. Սույն չափորոշիչը սահմանում է նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 1032.01.4 «Ոստիկանական գործ» մասնագիտության` ՀՀ կառավարության 2011 թվականի մարտի 31-ի 332-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության որակավորումների ազգային շրջանակի 3-րդ մակարդակի 1032.01.02.4 «Պարեկ» որակավորմանը ներկայացվող պահանջները, հիմնական կրթական ծրագրի բովանդակության պարտադիր նվազագույնը, սովորողների ուսումնական բեռնվածության նվազագույն և առավելագույն ծավալները:

2. Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 1032.01.4 «Ոստիկանական գործ» մասնագիտության 1032.01.02.4 «Պարեկ» որակավորման հիմնական կրթական ծրագիրը կարող է իրականացվել կրթության առկա(ստացիոնար) ձևով`

3. Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 1032.01.4 «Ոստիկանական գործ» մասնագիտության 1032.01.02.4 «Պարեկ» որակավորման հիմնական կրթական ծրագրի յուրացման համար սահմանվում է ուսումնառության հետևյալ նորմատիվային ժամկետը.

1) կրթության առկա ձևով` միջնակարգ կրթության հիմքով` 6 ամիս:

4. Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 1032.01.4 «Ոստիկանական գործ» մասնագիտության 1032.01.02.4 «Պարեկ» որակավորման հիմնական կրթական ծրագիրը միջնակարգ կրթության հիմքով, սովորողի ուսումնական բեռնվածության նվազագույն ծավալը 828 ժամ է, առավելագույն ծավալը` 1350 ժամ։

ԳԼՈՒԽ 2

ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԿՐԹՈՒԹՅԱՆ 1032.01.4 «ՈՍՏԻԿԱՆԱԿԱՆ ԳՈՐԾ» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ 1032.01.02.4 «ՊԱՐԵԿ» ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳԻՐՆ ԱՎԱՐՏԱԾ ՇՐՋԱՆԱՎԱՐՏԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ

5. Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 1032.01.4 «Ոստիկանական գործ» մասնագիտության 1032.01.02.4 «Պարեկ» որակավորման մասնագետի մասնագիտական գործունեության բնութագիրը տրվում է ըստ զբաղմունքների տեսակների և մասնագիտական պարտականությունների:

6. Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 1032.01.4 «Ոստիկանական գործ» մասնագիտության 1032.01.02.4 «Պարեկ» որակավորման մասնագետն իրականացնում է հետևյալ զբաղմունքները.

1) ավագ պարեկ

2) պարեկ

3) կրտսեր պարեկ:

7. Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 1032.01.4 «Ոստիկանական գործ» մասնագիտության 1032.01.02.4 «Պարեկ» որակավորման մասնագետի գործառույթներն են.

1) իրավախախտումների ու պատահարների մասին հաղորդումներին ու ահազանգերին օպերատիվ արձագանքումը, դեպքի վայրում դրանց ստուգումն ու արձանագրումը,

2) հանցագործությունների և պատահարների մասին հաղորդումների ընդունումը,

3) իրավախախտում կատարած անձանց արգելանքի վերցնելը, նրանց հետաքննություն կամ նախաքննություն իրականացնող մարմնի վարչական շենք տեղափոխումը,

4) հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության դեպքում անձի ձերբակալումը, զննումը և/կամ խուզարկությունը,

5) դեպքի վայրի պահպանությունը և ականատես վկաների հայտնաբերումը,

6) հանցագործության փաստով հետախուզվող և անհետ կորած անձանց, ինչպես նաև հետախուզվող տրանսպորտային միջոցների հայտնաբերումը,

7) հանցագործությունների և այլ իրավախախտումների հետևանքով անձանց կյանքի և առողջության համար վտանգ հանդիսացող գործոնների չեզոքացումը և վերացումը,

8) բնակչությանն անհետաձգելի օգնություն ցուցաբերող ծառայություններին աջակցությունը,

9) տուժողներին արագ օգնության հասնելը, տուժած անձանց անհետաձգելի բժշկական և հոգեբանական օգնության ցուցաբերումը,

10) իր ենթակայությանը վերապահված վարչական իրավախախտումների դեպքերի արձանագրումը և հաշվառումը,

11) իր ենթակայությանը վերապահված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերով վարչական վարույթի իրականացումը,

12) զանգվածային միջոցառումները սպասարկող ոստիկանական և այլ ուժերին աջակցությունը,

13) իրավախախտումների դեմ պայքարի ոլորտում ոստիկանության ստորաբաժանումների և շահագրգիռ այլ մարմինների հետ համագործակցությունը,

14) իրավասու մարմիններին ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառում իրավախախտում ամրագրող տեխնիկական միջոցները տեղակայելու վերաբերյալ առաջարկությունների ներկայացումը, ինչպես նաև դրանց տեղակայումը,

15) ճանապարհային երթևեկության կազմակերպման, տեխնիկական միջոցների տեղադրման և շահագործման աշխատանքների համար նախատեսված պահանջների պահպանման, ինչպես նաև ճանապարհները և դրանց ինժեներական կառույցները, ճանապարհային երթևեկության կազմակերպման տեխնիկական միջոցները տեխնիկական նորմերի, կանոնների և ստանդարտների պահանջներին համապատասխանեցնելու նկատմամբ իր իրավասության սահմաններում հսկողության իրականացումը, հայտնաբերված խախտումների վերացման պահանջների ներկայացումը,

16) տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով (տեխնիկական միջոցներ) մեխանիկական տրանսպորտային միջոցներով կատարված խախտումների հայտնաբերումը և արձանագրումը,

17) փողոցներում և ճանապարհներին կատարվող շինարարական, վերանորոգման և այլ աշխատանքները, ինչպես նաև տրանսպորտի երթևեկությունը սահմանափակելը կամ արգելելը, եթե ապահովված չեն ճանապարհային երթևեկության անվտանգության պահանջները,

18) անխափան երթևեկության, ճանապարհային երթևեկության մասնակիցների և տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգության ապահովումը,

19) քաղաքացիական շրջանառությունից հանված առարկաներ, նյութեր և իրեր, հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույք, առարկաներ, հանցագործության գործիքներ և հանցագործության հետքեր կրող այլ առարկաներ տեղափոխելու մասին տեղեկություններ կամ հիմնավոր կասկածներ առկա լինելու դեպքերում՝ վարորդների կամ քաղաքացիների ներկայությամբ տրանսպորտային միջոցների, ինչպես նաև փոխադրվող բեռի զննումը,

20) ճանապարհային երթևեկության կարգավորումը, օրենքով սահմանված դեպքերում և կարգով տրանսպորտային միջոցները կանգնեցնելը, ճանապարհային երթևեկությանը մասնակցելու իրավունք վերապահող ու փոխադրվող բեռի փաստաթղթերի ստուգումը և դրանց երթևեկության (շահագործման) արգելումը,

21) տրանսպորտային միջոցները վարելուց այն անձանց մեկուսացումը, որոնց նկատմամբ բավարար հիմքեր կան ենթադրելու ոչ սթափ վիճակում գտնվելու մասին, ինչպես նաև տրանսպորտային միջոց վարելու իրավունքը հավաստող փաստաթղթեր չունեցող անձանց` արգելանքի տակ դնելով տրանսպորտային միջոցները և ապահովելով ուղևորների տեղափոխումն ու բեռների պահպանումը,

22) հետախուզման մեջ գտնվող, ինչպես նաև մարդու կյանքին կամ առողջությանը վնաս պատճառած ճանապարհատրանսպորտային պատահարի առաջացման պատճառ հանդիսացած կամ դրան մասնակից տրանսպորտային միջոցներն արգելանքի տակ դնելը,

23) «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքով և այլ օրենքներով սահմանված այլ լիազորությունների իրականացումը, այդ թվում՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքով, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով կամ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքով նախատեսված դեպքերում դատարանում որպես հայցվոր, քաղաքացիական հայցվոր կամ դիմող, իսկ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով կամ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով նախատեսված դեպքերում՝ որպես քաղաքացիական պատասխանող կամ պատասխանող հանդես գալը,

24) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ գործառույթների իրականացումը:

ԳԼՈՒԽ 3

ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԿՐԹՈՒԹՅԱՆ 1032.01.4 «ՈՍՏԻԿԱՆԱԿԱՆ ԳՈՐԾ» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ 1032.01.02.4 «ՊԱՐԵԿ» ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՀԱՆՋՆԵՐ

8. Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 1032.01.4 «Ոստիկանական գործ» մասնագիտության 1032.01.02.4 «Պարեկ» որակավորման հիմնական կրթական ծրագրի նկատմամբ ընդհանուր պահանջները սահմանվում են շրջանավարտին ներկայացվող ընդհանուր պահանջների համաձայն:

9. Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 1032.01.4 «Ոստիկանական գործ» մասնագիտության 1032.01.02.4 «Պարեկ» որակավորման հիմնական կրթական ծրագիրն ավարտած շրջանավարտը պետք է.

1) ունենա ոստիկանության գործունեության, մասնավորապես պարեկային ծառայության բնագավառում մասնագիտական դերին անհրաժեշտ կարողությունները ձևավորելու համար պահանջվող տեսական ու գործնական գիտելիքներ,

2) կարողանա ծառայողական և մասնագիտական պարտականությունները կատարելու ընթացքում գործընկեր ծառայողների, քաղաքացիների և ղեկավարների հետ հաղորդակցվել, ներկայացնել մասնագիտական և ընդհանուր բնույթի հարցեր,

3) ունենա պարեկային ծառայության գործառույթները սահմանված նորմերին համապատասխան իրականացնելու հմտություններ,

4) ունենա ոստիկանական գործառույթներ իրականացնելիս անհրաժեշտ տեխնիկական միջոցներ կիրառելու հմտություններ,

5) ճիշտ ընկալի և կիրառի մասնագիտական տերմինաբանությունը,

6) ունենա մասնագիտական գործունեության ժամանակ համապատասխան գործողությունների սոցիալական հետևանքները հաշվի առնելու հմտություն,

7) տիրապետի մասնագիտական գործունեություն իրականացնելիս քաղաքացիների հետ շփումներում սահմանված էթիկայի նորմերին, դրսևորի բարեվարքություն, ունենա քաղաքացիների հետ պատշաճ հաղորդակցման հմտություններ,

8) ունենա օրենքով նախատեսված դեպքերում և կարգով ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ, հրազեն և հարկադրանքի այլ միջոցներ գործադրելու հմտություններ,

9) ունենա գործառույթներն իրականացնելիս անհրաժեշտ պաշտպանության, ծայրահեղ անհրաժեշտության, հանցանք կատարած անձին բռնելիս վնաս պատճառելու հիմքերի գնահատման համար անհրաժեշտ գիտելիքներ և դրանք իրացնելու կարողություն,

10) տիրապետի պարեկային ծառայողի կողմից կատարման ենթակա գործողությունների մեթոդներին, դրանց կատարման տակտիկական առանձնահատկություններին,

11) ունենա պարեկային ծառայության գործունեության բնագավառի հմտություններ,

12) ունենա մասնագիտական կարողությունների պարբերաբար կատարելագործման ձգտում և ինքնակրթության կարողություն,

13) ունենա մասնագիտական ինքնազարգացման և կատարելագործման նպատակով անհրաժեշտ տեղեկություններն ընտրելու և մասնագիտական աղբյուրներից ձեռք բերելու հմտություն,

14) ցուցաբերի աշխատանքային խնդիրների լուծման ընթացքում պատասխանատվություն ստանձնելու, հիմնավորված լուծումներ գտնելու կարողություն,

15) ունենա ինչպես ընդհանուր, այնպես էլ ոչ ստանդարտ իրավիճակներում աշխատելու հմտություն,

16) ցուցաբերի ընթացիկ մասնագիտական խնդիրների լուծման ժամանակ իրավիճակից բխող որոշումներ կայացնելու կարողություն։

ԳԼՈՒԽ 4

ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԿՐԹՈՒԹՅԱՆ 1032.01.4 «ՈՍՏԻԿԱՆԱԿԱՆ ԳՈՐԾ» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ 1032.01.02.4 «ՊԱՐԵԿ» ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ՆՎԱԶԱԳՈՒՅՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

10. Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 1032.01.4 «Ոստիկանական գործ» մասնագիտության 1032.01.02.4 «Պարեկ» որակավորման հիմնական կրթական ծրագրի բովանդակության պարտադիր նվազագույնի նկատմամբ պահանջները սահմանվում են առանցքային հմտությունների, ընդհանուր և հատուկ մասնագիտական կարողությունների բնագավառում շրջանավարտին ներկայացվող պահանջներին համաձայն:

11. Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 1032.01.4 «Ոստիկանական գործ» մասնագիտության 1032.01.02.4 «Պարեկ» որակավորման հիմնական կրթական ծրագրով շրջանավարտն ընդհանուր հումանիտար և ընդհանուր բնագիտական գիտելիքների բնագավառում պետք է`

1) տիրապետի հայոց լեզվին,

2) հաղորդակցվի առնվազն մեկ օտար լեզվով,

3) ցուցաբերի առողջ կենսակերպ վարելու, հիգիենայի և ֆիզիկական կուլտուրայի կանոններին տիրապետելու կարողություն,

12. Պատկերացում ունենա արտակարգ իրավիճակների մասին, տիրապետի արտակարգ իրավիճակներում գործելու հիմնական սկզբունքներին և մոտեցումներին, տեղյակ լինի փրկարարական աշխատանքների կազմակերպման կառուցվածքին և ձևերին, օգտագործի անհատական պաշտպանության միջոցներ:

13. Տիրապետի մասնագիտական հոգեբանության, միջանձնային փոխհարաբերություններում վարվելակերպի և հաղորդակցման հմտություններին:

14. Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 1032.01.4 «Ոստիկանական գործ» մասնագիտության 1032.01.02.4 «Պարեկ» որակավորման հիմնական կրթական ծրագրով շրջանավարտը պետք է տիրապետի հավելված 1-ի աղյուսակ 1-ում բերված մոդուլներով ներկայացված առանցքային հմտություններին:

15. Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 1032.01.4 «Ոստիկանական գործ» մասնագիտության 1032.01.02.4 «Պարեկ» որակավորման հիմնական կրթական ծրագրով շրջանավարտը պետք է տիրապետի հավելված 1-ի աղյուսակ 2-ում բերված մոդուլներով ներկայացված ընդհանուր մասնագիտական և հատուկ մասնագիտական կարողություններին:

ԳԼՈՒԽ 5

ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԿՐԹՈՒԹՅԱՆ 1032.01.4 «ՈՍՏԻԿԱՆԱԿԱՆ ԳՈՐԾ» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ 1032.01.02.4 «ՊԱՐԵԿ» ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԱՀԱՆՋՆԵՐ

16. Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 1032.01.4 «Ոստիկանական գործ» մասնագիտության 1032.01.02.4 «Պարեկ» որակավորման հիմնական կրթական ծրագիր իրականացնող հաստատության կադրային ապահովությունը և կադրային համապատասխանությունը սահմանվում են «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքին համապատասխան։

17. Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 1032.01.4 «Ոստիկանական գործ» մասնագիտության 1032.01.02.4 «Պարեկ» որակավորման հիմնական կրթական ծրագրի իրականացման ուսումնամեթոդական ապահովման նկատմամբ սահմանվում են հետևյալ պահանջները.

1) հաստատությունը պետք է ունենա մասնագիտության ուսումնական պլանով նախատեսված առարկաների և մոդուլների ծրագրային բովանդակությանը համապատասխանող ուսումնական, մեթոդական և տեղեկատվական նյութեր (գրադարանային ֆոնդ, տվյալների համակարգչային բազա և այլն), գնահատման և ատեստավորման նպատակով օգտագործվող նյութեր, ուսումնական գործընթացի արդյունավետ իրականացմանը նպաստող այլ նյութեր, ուղեցույցներ:

18. Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 1032.01.4 «Ոստիկանական գործ» մասնագիտության «Պարեկ» որակավորման հիմնական կրթական ծրագիր իրականացնող հաստատության նյութատեխնիկական ապահովության նկատմամբ պահանջները սահմանվում են ըստ ուսումնական կաբինետների, սպորտային համալիրի: Դրանց հագեցվածությունը որոշվում է ուսումնական ծրագրերի պահանջներին համապատասխան:

1) Ուսումնական կաբինետների երաշխավորվող ցանկը՝

ա. ընդհանուր հումանիտար առարկաների,

բ. անհատական համակարգիչների,

գ. առաջին բուժօգնության,

դ. հոգեբանության:

2) Մասնագիտական լսարանների երաշխավորվող ցանկը՝

ա. ծառայության իրականացման մարտավարության,

բ. կրիմինալիստիկայի,

գ. հատուկ տեխնիկայի,

դ. իրավագիտության,

ե. կրակային պատրաստականության:

3) Հրաձգարան՝

ա. մարտական,

բ. լազերային:

4) Սպորտային համալիր՝

ա. մարզադահլիճ,

բ. մարզահրապարակ:

5) Շարային հրապարակ:

Կրթական ծրագիր իրականացնող հաստատությունը, ելնելով անհրաժեշտությունից, կարող է ձևավորել լրացուցիչ կաբինետներ։

19. Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 1032.01.4 «Ոստիկանական գործ» մասնագիտության 1032.01.02.4 «Պարեկ» որակավորման հիմնական կրթական ծրագրով ուսումնական գործընթացի կազմակերպման նկատմամբ սահմանվում են հետևյալ պահանջները.

1) ուսումնական տարվա սկիզբը սեպտեմբերի 1-ն է, ուսումնական տարվա ընթացքում յուրաքանչյուր խմբի ուսման տևողությունը սահմանվում է ուսումնական պլանով,

2) սովորողի շաբաթական ուսումնական բեռնվածության առավելագույն ծավալը չպետք է գերազանցի 54 ժամը` ներառյալ լսարանային և արտալսարանային ուսումնական աշխատանքի բոլոր տեսակները,

3) սովորողի ուսումնական բեռնվածության նվազագույն և պարտադիր պարապմունքների շաբաթական ծավալը չպետք է գերազանցի 36 ժամը,

4) ուսումնական խմբի համար խորհրդատվության տարեկան ծավալը կազմում է մինչև 100 ժամը:

20. Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 1032.01.4 «Ոստիկանական գործ» մասնագիտության 1032.01.02.4 «Պարեկ» որակավորման հիմնական կրթական ծրագրի պրակտիկաների կազմակերպման նկատմամբ սահմանվում են հետևյալ պահանջները.

1) մասնագիտության հիմնական կրթական ծրագիրը ներառում է մասնագիտական պրակտիկա,

2) պրակտիկայի ընդհանուր տևողությունը սահմանվում է մասնագիտության ուսումնական պլանով,

3) պրակտիկայի ծրագիրը կազմում և հաստատում է ուսումնական հաստատությունը՝ համաձայնեցնելով շահագրգիռ ստորաբաժանումների հետ,

4) պրակտիկան անցկացվում է ՀՀ ոստիկանության ստորաբաժանումներում կամ ՀՀ ոստիկանության կրթահամալիրում:

21. Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 1032.01.4 «Ոստիկանական գործ» մասնագիտության 1032.01.02.4 «Պարեկ» որակավորման սովորողների ատեստավորումների նկատմամբ սահմանվում են հետևյալ պահանջները.

1) ուսումնառության ընթացքում սովորողները պարբերաբար ատեստավորվում են, որի նպատակը սույն չափորոշչով սահմանված կարողությունների տարրերի` նրանց ձեռքբերումները հավաստող վկայություններ ստանալն է,

2) ուսումնառության ընթացքում սովորողը տեղեկացվում է կիսամյակի ընթացքում միջանկյալ ատեստավորման բնույթի, ժամկետների, անցկացման ձևի և ներառվող նյութի ծավալի մասին,

3) պետական ամփոփիչ ատեստավորումը երաշխավորվում է անցկացնել առանձին առարկաներից կամ մոդուլներից` քննության, համալիր (միջառարկայական կամ միջմոդուլային) քննության կամ ավարտական քննության ձևով,

4) պետական ամփոփիչ ատեստավորման ընտրված ձևը և ներառվող նյութի ծավալը պետք է հնարավորություն տա ստուգել շրջանավարտի ձեռք բերած կարողությունների և հմտությունների համապատասխանությունը սույն չափորոշչով 1032.01.4 «Ոստիկանական գործ» մասնագիտության 1032.01.02.4 «Պարեկ» որակավորման մասնագետի համար սահմանված պահանջներին։

ԳԼՈՒԽ 6

ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԿՐԹՈՒԹՅԱՆ 1032.01.4 «ՈՍՏԻԿԱՆԱԿԱՆ ԳՈՐԾ» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ 1032.01.02.4 «ՊԱՐԵԿ» ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՄՈԴՈՒԼԱՅԻՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԸ, ՕՐԻՆԱԿԵԼԻ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՊԼԱՆԸ ԵՎ ԴՐԱ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄՆԵՐԸ

22. Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 1032.01.4 «Ոստիկանական գործ» մասնագիտության 1032.01.02.4 «Պարեկ» որակավորման հիմնական կրթական ծրագիրն իրականացնելու համար հաստատությունը կազմում և հաստատում է առանցքային հմտությունների, ընդհանուր և հատուկ մասնագիտական մոդուլների ուսումնական ծրագրերը, կրթության կառավարման պետական լիազորված մարմնի երաշխավորած ձևին համապատասխան ուսումնական պլանը` հաշվի առնելով 3-րդ աղյուսակում բերված օրինակելի ուսումնական պլանը:

23. Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 1032.01.4 «Ոստիկանական գործ» մասնագիտության 1032.01.02.4 «Պարեկ» որակավորման հիմնական կրթական ծրագիրն իրականացնող հաստատությունը սույն չափորոշչի հիման վրա մոդուլային ուսումնական ծրագրերը և ուսումնական պլանը կազմելու ժամանակ`

1) կարող է փոփոխել դասընթացների և մոդուլների ժամաքանակը՝ պահպանելով մասնագետի (շրջանավարտի) կարողություններին և հմտություններին ներկայացվող պահանջները,

2) պետք է մոդուլների արդյունքներին և դրանց կատարման չափանիշներին համապատասխան ուսումնական ծրագրերը մշակելիս հաշվի առնի պետական կառավարման համակարգի մարմինների, Հայաստանի Հանրապետության ոստիկանության, մասնագիտական ոլորտները համակարգող պետական լիազորված մարմինների, այլ շահագրգիռ սուբյեկտների (սոցիալական գործընկերների) առաջարկությունները,

3) պետք է առարկայի և/կամ մոդուլի ընդհանուր ժամաքանակի սահմաններում որոշի տեսական և գործնական պարապմունքների ժամաքանակները,

4) պետք է միջանկյալ ատեստավորման ընդհանուր շաբաթների սահմաններում որոշի տվյալ ատեստավորմանը հատկացվող ժամանակը,

5) պետք է կազմի ուսումնական պլանի կիրառման պարզաբանումները` օգտվելով երաշխավորված ձևում տրված պարզաբանումներից,

6) պետք է որոշի մասնագիտական պրակտիկայի տևողությունը, անցկացման ժամկետը,

7) պետք է սույն չափորոշչով երաշխավորված ամփոփիչ ատեստավորման ձևերին համապատասխան ընտրի ամփոփիչ ատեստավորման ձևը»:

Շարունակությունն՝ այստեղ

Թողնել մեկնաբանություն
Total Page Visits: 99 - Today Page Visits: 1

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *