Կոտայքի մարզում կորոնավիրուսով վարակակիրին հիվանդանոց տեղափոխելիս շտապօգնության ավտոմեքենան վթարի է ենթարկվել — ARUSHANYAN TV
  • Ср. Ноя 25th, 2020

ARUSHANYAN TV

НОВОСТИ | БЛОГ | ТВ

Կոտայքի մարզում կորոնավիրուսով վարակակիրին հիվանդանոց տեղափոխելիս շտապօգնության ավտոմեքենան վթարի է ենթարկվել

Авг 20, 2020

Այսօր՝ օգոստոսի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 18:00-ի սահմաններում «Ջիմ Բեյ» մակնիշի ավտոմեքենան, դեռևս անհայտ հանգամանքներում, Աբովյան-Նոր Հաճն ավտոճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել երկաթե էլեկտրասյանը:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան:

Վթարի պատճառը եղել է ճանապարհին գոյացած հոսող ջուրն ու թափված ավազը, իսկ ավտոմեքենան հաշվառված է Երևանի 1-03 շտապօգնության հաշվեկշռում և նշված ավտոմեքենայով կորոնավիրուսով վարակակիր էին տեղափոխում հիվանդանոց:

Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը:

Նյոթի աղբյուրը՝ https://analitik.am/

Թողնել մեկնաբանություն
Total Page Visits: 106 - Today Page Visits: 2

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *