Ականջներում աղմուկը կարող է մահացու հիվանդությունների ախտանիշ լինել. էնդոկրինոլոգ։ — ARUSHANYAN TV
  • Чт. Дек 3rd, 2020

ARUSHANYAN TV

MEDIA | NEWS | BLOG | TV |

Ականջներում աղմուկը կարող է մահացու հիվանդությունների ախտանիշ լինել. էնդոկրինոլոգ։

Сен 3, 2020

Բժիշկ էնդոկրինոլոգ եւ սննդաբան Միխայիլ Զաբոտինը Slovodel կայքի համար մեկնաբանությունում պատմել է, թե ինչու չի կարելի անտեսել ականջներում աղմուկը եւ ինչպես պայքարել դրա դեմ:

Ի՞նչ է տինիտուսը

Ականջներում աղմուկն անվանում են տինիտուս: Այն բնորոշվում է առանց ակնհայտ պատճառի ականջներում աղմուկով, որը տեւում է 5 րոպե:

Ինչի մասին է վկայում տինիտուսը

Էնդոկրինոլոգը նշում է, որ այն կոնկրետ հիվանդության ախտանիշ չէ, սակայն մասնագետներն ուսումնասիրում են կապը այլ տարիքային հիվանդությունների հետ:

«Օրինակ, անոթների աթերոսկլերոզ, դիսլիպիդեմիա, շաքարային դիաբետ, հիպերտոնիա, մետաբոլիկ համախտանիշ, այն կարող է լինել նաեւ պարանոցի օստեոխոնդրոզի, գլխուղեղի վնասվածքի, պարանոցի եւ գլխուղեղի ուռուցքի, քիթ-կոկորդ-ականջ հիվանդությունների հետեւանք:

Ո՞վ պետք է մտածի այդ հիվանդության մասին

Ըստ վիճակագրության՝ նման ախտանիշը հաճախ հանդիպում է 55 տարեկանից բարձր մակարդկանց մոտ: Բացի այդ, ռիսկի խմբում են հակաբիոտիկներ օգտագործող մարդիկ:

Ականջներում աղմուկը առաջանում է նաեւ մարդկանց մոտ, ովքեր հակված են մշտական սթրեսի կամ իպոխոնդրիկ վիճակի:

Տինիտուսի բուժումը

Հիվանդության բարդությունն այն է, որ աղմուկը գրեթե միշտ սուբյեկտիվ է, եւ նույնիսկ բարձր որակավորում ունեցող բժիշկը չի կարող լսել այդ ձայնը: Ավելին, հիվանդության բուժում գոյություն չունի:

Մասնագետները մեծամասամբ դա կապում են բարձր տագնապայնության հետ:

հատուկ դեպքերում բժիշկները դիմում են գործիքային կամ լաբորատոր հետազոտությանը: Դեպքերի մեծամասնությունում հայտնաբերվում են անոթների աթերոսկլերոզ եւ դիսլիպիդեմիա:

Հիվանդության կանխարգելում

Հիվանդության կանխարգելման համար սննդաբանը խորհուրդ է տալիս առողջ կենսակերպ վարել եւ հետեւել մարմնի նորմալ զանգվածին, ուտել առողջ սնունդ՝ սահմանափակելով պարզ ածխաջրերն ու հագեցած ճարպերը: Նրա խոսքով՝ պետք է հետեւել նաեւ քնի ռեժիմին, պահպանել դրական տրամադրվածությունը:

Նա նշել է, որ առաջին հերթին պետք է հասկանալ՝ որտեղից է առաջացել աղմուկը: Եվ եթե դրա ախտանիշները կրկնվում են, ապա պետք է դիմել բժշկի:

Նյութի աղբյուրը՝ Med news

Թողնել մեկնաբանություն
Total Page Visits: 82 - Today Page Visits: 2

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *