Միխայիլ Շուֆուտինսկին պատմել է սեպտեմբերի 3-ի իր պլանների մասին (վիդեո)։ — ARUSHANYAN TV
  • Ср. Дек 2nd, 2020

ARUSHANYAN TV

MEDIA | NEWS | BLOG | TV |

Միխայիլ Շուֆուտինսկին պատմել է սեպտեմբերի 3-ի իր պլանների մասին (վիդեո)։

Сен 2, 2020

Սեպտեմբերի երեքը առանձնահատուկ ամսաթիվ է Միխայիլ Շուֆուտինսկու, նրա երկրպագուների եւ ռուսական երաժշտության համար։ Հենց այդ օրվան է երգիչը նվիրել իր ամենաճանաչված երգը՝ համանուն անվանումով։

Մեկ օր առաջ երգիչն Instagram-ի իր միկրոբլոգում երկրպագուների հետ կիսվել է այդ նշանակալի օրվա իր ծրագրերով:

 

«Ոչ մի տեղ ելույթ չեմ ունենալու, հյուր են գնալու ընկերներիս։ Նրանցից մեկի ծննդյան օրը հենց սեպտեմբերի 3-ին է», — հայտարարել է Շուֆուտինսկին։

Բայց երկրպագուներին Միխայիլը որոշել է, այնուամենայնիվ, անուշադրության չմատնել եւ խոստացել է ուղիղ եթեր դուրս գալ: Հեռարձակման ժամանակ Միխայիլը կկատարի իր գլխավոր երգը եւ բոլոր հետեւորդներին կշնորհավորի իրենց տոնի կապակցությամբ:

Այս լուրը էստրադային երգչի երկրպագուները մեծ ոգեւորությամբ են ընդունել, տեսաուղերձի մեկնաբանություններում ունկնդիրների հանդեպ ուշադրության եւ սիրո համար նրանք սկսել են շնորհակալություն հայտնել կատարողին:

«Ինչ հաճելի անակնկալ էր», «Անհամբեր սպասում ենք եթերին», «Շնորհակալություն, սիրելի Միխայիլ», — գրել են երկրպագուները:

Սեպտեմբերի երեք» երգը գիտեն ոչ միայն Շուֆուտինսկու արվեստի եւ ռուսական էստրադայի երկրպագուները, այլեւ համացանցի օգտատերերը, այդ թվում՝ ամենաերիտասարդները: Համացանցում երգը լույս աշխարհ է բերել հայտնի մեմ, որը մեծ թվով օգտատերերհրապարակում են այդ օրը։

Նյութի աղբյուրը՝ Style.news.am

Թողնել մեկնաբանություն
Total Page Visits: 49 - Today Page Visits: 1

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *