Երկրպագուները խնդրում են տեղադրել մահացած դերասան Չեդվիկ Բոուզմանի հուշարձանը։ — ARUSHANYAN TV
  • Пт. Янв 22nd, 2021

ARUSHANYAN TV

MEDIA | NEWS | BLOG | TV |

Երկրպագուները խնդրում են տեղադրել մահացած դերասան Չեդվիկ Բոուզմանի հուշարձանը։

Ամերիկացի դերասան Չեդվիկ Բոուզմանի երկրպագուներն իշխանություններին խնդրում են տեղադրել մահացած արտիստի արձանը։ Նման խնդրագիր է հայտնվել Change.org կայքում։

kulturomania.ru կայքը գրում է, որ խնդրագրի հեղինակներն են Անդերսոն քաղաքի (Հարավային Կարոլինա) բնակիչները, որտեղ ծնվել է Բոուզմանը։ Փաստաթղթի հեղինակների խոսքով, դերասանի հուշարձանը կարող է տեղադրվել ամերիկյան կոնֆեդերատների հուշարձանի տեղում։

Չեդվիկ Բոուզմանը հայտնի է Marvel «Սև հովազ» ֆիլմից։ 43-ամյա դերասանը մահացել է այս տարվա օգոստոսի 28-ին քաղցկեղից, որի դեմ պայքարում էր չորս տարի։
Նյութի աղբյուրը՝ panorama.am

Թողնել մեկնաբանություն
Total Page Visits: 119 - Today Page Visits: 1

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *